Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1254-Ն

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկը և կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1254-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը Մասնագիտությունների խումբը,

մասնագիտությունը Որակավորումը

1 2 3

0500 Արվեստ և դիզայն

0514 Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն Նկարիչ-ապակեպատող

Ցուցափեղկեր ձևավորող

Գեղարվեստական ձևավորող

Սանրվածքներ ցուցադրող

Հագուստների ցուցադրող (մոդել)

Ծաղկի գեղարվեստական ձևավորող

Միջոցառումների սրահների ձևավորող

Սեղանի ձևավորող

0515 Զարդակիրառական արվեստ Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ)

Բրուտագործ

Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող

Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող

Կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող

Քանդակագործ-դրվագող

Փայտի գեղարվեստական փորագրող

Մետաղի գեղարվեստական փորագրող

Ոսկերիչ

Քարի գեղարվեստական փորագրող

Ոսկրի գեղարվեստական փորագրող

Գորգագործ

Գոբելենագործ

Մանրանկարիչ

Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր մշակող

Հախճապակյա իրեր նկարազարդող

Դերձակ-մոդելավորող

0900 Օգտակար հանածոների արդյունահանում

0901 Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում Մաքրման հանքախորշի լեռնագործ

Լեռնարդյունաբերական մեքենաների մեքենավար

0904 Օգտակար հանածոների հարստացում Խտացուցիչների ապարատավար

Չափաքանակ որոշող

Ջարդող մեքենավար

Աղացող մեքենավար

Կառավարման վահանակի օպերատոր

Չորացնող մեքենավար

Քամող մեքենավար

Հարստացնող

Գոլորշացման ապարատավար

Հատիկավորման ապարատավար

0907 Հետախուզաշահագործողական հորատում Հորատման աշտարակի մոնտաժող

Հորատման աշտարակի մոնտաժող-եռակցող

Հորատման աշտարակի մոնտաժող-էլեկտրամոնտաժող

Հորատող սարքավորման մեքենավար

1000 Էներգետիկա

1001 Էլեկտրասարքավորումների արտադրություն Էլեկտրական մեքենաների էլեմենտներ փաթաթող

Էլեկտրական մեքենաների և ապարատների հավաքող

1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում Էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամոնտաժող

1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում Էլեկտրասարքավորումների նորոգման փականագործ-էլեկտրիկ

Վերելակների էլեկտրամեխանիկ

Առևտրային և սառեցնող սարքավորումների էլեկտրամեխանիկ

Էլեկտրական վերելակներ մոնտաժող

1004 Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում Արտագնագործարարական բրիգադի էլեկտրամոնտաժող

Ենթակայաններ սպասարկող էլեկտրամոնտաժող

Ռելեային պաշտպանության սարքավորումներ և ավտոմատիկա նորոգող էլեկտրամոնտաժող

Բաշխիչ ցանցերի շահագործման էլեկտրամոնտաժող

1005 Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում Դետալներ և սարքեր փորձարկող

Էլեկտրական մեքենաների, ապարատների և սարքերի հավաքման հսկիչ

1006 Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում Կաթսաների մեքենավար

Կաթսայատան օպերատոր

Կաթսայատներ սպասարկող փականագործ

Ջերմային ցանցեր սպասարկող փականագործ

Կաթսայատների սարքավորումներ նորոգող փականագործ

Ջերմային ցանցերի սարքավորումներ նորոգող փականագործ

1007 Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում Բաշխիչ սարքերի և երկրորդային շղթաների էլեկտրամոնտաժող

Էլեկտրասարքավորումների, ուժային և լուսավորող ցանցերի էլեկտրամոնտաժող

1100 Մետաղամշակում

1103 Մետաղամշակման արտադրության և նյութամշակման տեխնոլոգիա Մետաղ և համաձուլվածքներ հալող

Կաղապարող

Փայտե մոդելներ մոդելավորող

Ձուլող

1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ Մուրճով և մամլիչով աշխատող դարբին

Դարբին-դրոշմող

Ձեռքով կռող դարբին

Դարբնամամլային սարքավորումների կարգավորող

Դրոշմող

1200 Մեքենաշինական սարքավորումներ և տեխնոլոգիաներ

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա Գազաեռակցող

Եռակցման աշխատանքների հսկիչ

Էլեկտրաեռակցող

Ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաների էլեկտրաեռակցող

Ձեռքով եռակցման էլեկտրաեռակցող

Գազաեռակցմամբ կտրող

1210 Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա Հաստոցային և փականագործական աշխատանքների հսկիչ

Հաստոցների և կայանքների ավտոմատ և կիսաավտոմատ գծերի օպերատոր

Ծրագրային ղեկավարմամբ հաստոցների օպերատոր

Լայն պրոֆիլի հաստոցավար

Խառատ

Ֆրեզող

Հղկող

Խառատ-ներտաշող

1211 Սարքավորումների տեխնիկական շահագործում Ավտոմատ գծերի և ագրեգատային հաստոցներ կարգավորող

Ծրագրային ղեկավարմամբ հաստոցներ և մանիպուլյատորներ կարգավորող

Փականագործ-գործիքագործ

Մեխանիկական հավաքման աշխատանքների փականագործ

Փականագործ-վերանորոգող

1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր

1902 Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում Ժամացույցների և քարերի արտադրության հսկիչ

Ժամացույցների հավաքովի բաղադրիչներ հավաքող

Ժամացույցներ հավաքող

Ժամագործ (մեխանիկական ժամացույցների նորոգման)

Ժամագործ (էլեկտրոնային և կվարցային ժամացույցների նորոգման)

1903 Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի փականագործ

1908 Օպտիկամեխանիկական արտադրության սարքավորումներ և տեխնոլոգիա Օպտիկական դետալների և սարքերի հսկիչ

Օպտիկ

2000 Ռադիոէլեկտրոնային տեխնիկա և հեռահաղորդակցություն

2002 Ռադիոէլեկտրոնային արտադրության տեխնոլոգիական սարքավորումների կարգաբերում Փորձարկման սարքավորումների կարգավորող-մոնտաժող

Տեխնոլոգիական սարքավորումների կարգավորող

2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատների և սարքերի հսկիչ

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատներ և սարքեր մոնտաժող

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատներ և սարքեր կարգավորող

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների ապարատների և սարքերի փականագործ

2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում Մալուխագործ-զոդող

Էլեկտրակապի և լարային հաղորդումների գծային կառույցներ էլեկտրամոնտաժող

2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ

Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանցերի սպասարկման ռադիոմոնտաժող

2015 Փոստային կապ Կապի օպերատոր

Հեռագրիչ

2200 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

2201 Էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային տեխնիկայի արտադրության տեխնոլոգիա Միկրոեռակցման օպերատոր

Դիֆուզիոն գործընթացների օպերատոր

Էլեկտրոնային տեխնիկա հավաքող

2203 Համակարգիչների շահագործում Համակարգիչների օպերատոր

2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում Էլեկտրոնային հաշվողական մեքենաներ սպասարկող և նորոգող էլեկտրամեխանիկ

2300 Սպասարկում

2302 Հյուրանոցային տնտեսություն Սպասուհի

Պորտյե

2303 Հագուստի քիմիական մաքրում և ներկում Քիմիական մաքրման ապարատավար

Լվացքատան օպերատոր

Լվացքի մեքենաների օպերատոր

2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում Մատնահարդար

Դիմահարդար

Վարսահարդար

Մերսող

2305 Լուսանկարչություն Համակարգչային գրաֆիկայի օպերատոր

Մինիլուսանկարչատան օպերատոր

Ֆոտոլաբորանտ

Լուսանկարիչ

Լուսանկարիչ-ձևավորող

2308 Կինոֆիկացում Կինոմեխանիկ

2311 Հասարակական սնունդ Բարմեն

Բուֆետապան

Հրուշակագործ

Խմորեղենի խոհարար

Մատուցող

Խոհարար

Մանկական սննդի խոհարար

2400 Տրանսպորտային միջոցներ

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների) Տրոլեյբուսի վարորդ

Տաքսի ծառայության ենթակարգավորող

Մետրոյի էլեկտրագնացքի մեքենավար

Էլեկտրաշարժակազմի նորոգման փականագործ

Ավտոմեքենայի վարորդ

Ավտոմեքենաների նորոգման փականագործ

Շարժիչների փորձարկող

Ավտոէլեկտրիկ

Ավտոդողեր վերանորոգող

Ճոպանուղու սպասարկող

2403 Էլեկտրամատակարարում երկաթուղային տրանսպորտում Միացման ցանցերի էլեկտրամոնտաժող

Քարշիչ ենթակայանների էլեկտրամոնտաժող

2404 Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում Դիզելային գնացքի մեքենավարի օգնական

Ջերմաքարշի մեքենավարի օգնական

Էլեկտրաքարշի մեքենավարի օգնական

Էլեկտրագնացքի մեքենավարի օգնական

2405 Երկաթուղային տրանսպորտի շարժակազմի շահագործում և նորոգում Վագոններ զննող

Վագոններ զննող-վերանորոգող

Գնացքի էլեկտրամեխանիկ

2406 Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում Գծային ճանապարհների մոնտաժող

Գծային մեքենաների և մեխանիզմների վերանորոգման փականագործ

2407 Փոխադրումների սպասարկում երկաթուղային տրանսպորտում Գանձապահ-տոմսավաճառ

Բեռներ և ուղեբեռներ ընդունող-հանձնող

Մարդատար վագոնի ուղեկցող

Փոխադրական փաստաթղթերի սակորոշող

2500 Քիմիական արտադրություն

2503 Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա Գալվանագործ

Ավտոմատ և կիսաավտոմատ գծերի օպերատոր

2505 Նավթի, նավթամթերքների վերամշակում և մայրուղային խողովակատարների սպասարկում Օդամղիչ սարքերի մեքենավար

Պոմպակայանային սարքավորումների մեքենավար

Տեխնոլոգիական կոմպրեսորների մեքենավար

Տեխնոլոգիական պոմպերի մեքենավար

Տեխնոլոգիական սարքերի օպերատոր

Տեխնոլոգիական սարքերի նորոգման փականագործ

Գոլորշացման ապարատավար

Հատիկավորման ապարատավար

Չորացնող ապարատավար

Լուծազատման ապարատավար

Աղացող ապարատավար

Քիմիական արտադրության մեջ հեռակառավարման վահանակի օպերատոր

2506 Սինթետիկ խեժերի, պլաստմասսաների արտադրություն և դրանց վերամշակում Պլաստմասսա ձուլող

2507 Քիմիական մանրաթելերի արտադրության տեխնոլոգիա Ապարատավար (քիմիական մանրաթելերի ստացման)

Տեխնոլոգիական պրոցեսների և արտադրանքի որակի հսկիչ

Քիմիական մանրաթելերի ոլորման ու ձգման օպերատոր

Թելի վերափաթաթող

2508 Ապակեթելային նյութերի արտադրություն և ապակու արտադրության տեխնոլոգիա Ապակեթելային նյութերի մշակման ապարատավար

Ապակե մանրաթելերի և ապակե պլաստիկ նյութերի արտադրության հսկիչ

Ոլորող սարքավորումների օպերատոր

Ապակաթել քանդող

Փչելով ապակե իրեր պատրաստող

Ապակի և ապակե նյութեր փայլեցնող

Ապակի և ապակե նյութեր հղկող

2511 Ավտոդողերի արտադրություն, վերականգնում և նորոգում Անվադողեր հավաքող

2600 Անտառային տնտեսություն

2601 Անտառային համալիրի սարքավորումների տեխնիկական շահագործում Փայտամթերման սարքավորումների նորոգման փականագործ

2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա Կահույքի զարդային էլեմենտներ պատրաստող

Կահույքագործ

Ձևանմուշի պատրաստող

Սղոցանյութի մշակման սարքավորումների և գծերի օպերատոր

Փայտե իրերի հարդարող

Շրջանակագործ

Փայտամշակման հաստոցների հաստոցավար

2604 Անտառային տնտեսություն Անտառահատ

Անտառապահ

Անտառաբույծ

2605 Պարտեզապուրակային շինարարություն Կանաչապատող-ծաղկաբույծ

Այգեգործ

2700 Պարենամթերքի արտադրություն

2701 Պարենարդյունաբերության սարքավորումների տեխնիկական շահագործում Սառեցնող սարքավորումների մեքենավար

Սննդարդյունաբերության սարքավորումների կարգավորող

2702 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա Թթխմորող

Թթվեցնող

Խմորիչ մեքենաների մեքենավար

Հացթուխ

Հունցող

Խմորի ձևավորող

2703 Շաքարի արտադրության տեխնոլոգիա Գոլորշացման ապարատավար

Ճակնդեղի հյութի դեֆեկոսատուրացիայի ապարատավար

Դիֆուզիայի ապարատավար

2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն Գինեգործ

Գինեգործության և հյութերի նախնական արտադրության վարպետ

Հյութերի և օշարակների արտադրության օպերատոր

2705 Կենդանական հումքի նախնական վերամշակում Անասնասպան

Մսեղիք ջղազերծող

Միս և մսամթերքներ աղապատող

Մորթիներ աղապատող

Բնական երշիկային թաղանթի պատրաստող

Մորթափառ մաքրող

Մսեղիքը մսաթափ անող

Մսեղիք կտրատող

Մսագործ

Ենթամթերք ընտրող

Մորթու տեսակավորող

Մորթու աղաջրող

2708 Մսամթերքի արտադրություն Մսամթերքի ջերմային մշակման ապարատավար

Ենթամթերքի ջերմային մշակման ապարատավար

Մսային կիսաֆաբրիկատներ պատրաստող

Եփած երշիկեղենի արտադրության ավտոմատացված գծի օպերատոր

Նրբերշիկի արտադրության ավտոմատացված գծի օպերատոր

Աղացած մսի պատրաստման գծի օպերատոր

Միս աղացող

Երշիկեղենի ձևավորող

Թռչնամսից կիսաֆաբրիկատներ պատրաստող

Թռչնամսի մսաթափ անող

Թռչնի մսեղիք մշակող

Ճագարի մսեղիք մշակող

Թռչնի և ճագարի մսեղիքներ տեսակավորող

2709 Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա Ձկներից պատրաստված մթերքների խոհարար

Ձկնամթերքի մշակող

Ծխահարող սարքավորման օպերատոր

2710 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա Պաստերացման ապարատավար

Չոր կաթնային մթերքների արտադրության ապարատավար

Սուբլիմացիոն սարքավորման ապարատավար

Մթերքների գոլորշացման, խտացման ապարատավար

Պաղպաղակ պատրաստող

Կաթնաշոռ պատրաստող

Յուղագործ

Կաթնային և կաթնաթթվային մթերքների արտադրության վարպետ

Թթվակաթնային և մանկական կաթնային մթերքների արտադրության օպերատոր

Պարենային մթերքների գծային արտադրության օպերատոր

Պանրագործ

2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա Եփող

Բիսկվիտներ պատրաստող

Վաֆլիներ պատրաստող

Դրաժեներ պատրաստող

Կարամել պատրաստող

Կոնֆետներ պատրաստող

Մարմելադային մթերքներ պատրաստող

Կշռաբաշխիչ-փաթեթավորող մեքենաների մեքենավար

2800 Թեթև արդյունաբերություն

2801 Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա Հանգուցագործող մեքենայի օպերատոր

Պատրաստի արտադրանքի վերականգնող

Ջուլհակ

2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա Գործող

Մանող

Գործող սարքավորումների օպերատոր

Որակի հսկիչ

Սանդերքագզիչ սարքավորումների օպերատոր

Փաթաթող սարքավորումների օպերատոր

Ժապավենային սարքավորումների օպերատոր

Ոլորող սարքավորումների օպերատոր

Գզիչ սարքավորումների օպերատոր

Ձգող սարքավորումների օպերատոր

Ենթավարպետ

Հյուսող

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա Հագուստի ձևարար

Նյութերի, իրերի և ձևվածքների (լեկալների) հսկիչ

Գլխարկներ մոդելավորող

Կարի սարքավորումների օպերատոր

Դերձակ

Ձևվածքներ (լեկալ) բաշխող

Ձևարար

Հագուստներ ջերմամշակող

Կարող

Կարի մեքենա հավաքող

2811 Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա Իրերի, կիսաֆաբրիկատների և նյութերի հսկիչ

Դետալներ, կիսաֆաբրիկատներ և իրեր մշակող

Հոսքագծի օպերատոր

Իրեր կարող

Նյութերի ձևարար

Կաշվե գալանտերեայի իրեր հավաքող

2814 Պոլիգրաֆիական արտադրությունների տեխնոլոգիա Գրքի արտադրության ավտոմատ գծերի մեքենավար

Էլեկտրոնային շարվածքի օպերատոր

Կազմարար

Հարթ տպագրության տպագրիչ

Սրբագրիչ

Պոլիգրաֆիական սարքավորումներ կարգավորող

2818 Կոշիկի արտադրության տեխնոլոգիա Կոշկեղենի վրաքաշող

Անհատական պատվերների կոշկակար

Օրթոպեդիական կոշիկի կոշկակար

Կոշկակար

Ձևող սարքավորումների օպերատոր

Կոշիկի հավաքող

2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն

2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում Ավտոկռունկավար

Կռունկավար

2902 Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում Ամրանագործ

Բետոնագործ

Որմնադիր

Շինարարական կառուցվածքներ մոնտաժող

Հնոցապան

Կամրջագործ

2903 Շինարարական մեքենաների և մեխանիզմների մոնտաժում և կարգաբերում Շինարարության փականագործ

2904 Վերականգնողական աշխատանքների իրականացում Զարդային-գեղարվեստական որմնանկարներ վերականգնող

Զարդային ծեփի և ծեփված իրերի վերականգնող

Փայտե հուշարձաններ վերականգնող

Քարե հուշարձաններ վերականգնող

Փայտե ստեղծագործություններ վերականգնող

Քարե ստեղծագործություններ վերականգնող

2905 Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում Բուլդոզերավար

Էքսկավատորավար

Ճանապարհաշինարարական մեքենաների և տրակտորների վերանորոգման փականագործ

Տրակտորիստ

2906 Տանիքագործական աշխատանքների իրականացում Թիթեղագործ

Մետաղական տանիքների տանիքագործ

Տանիքագործ

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքեր Մանրահատակագործ

Հյուսն, ատաղձագործ

Ապակեգործ

Եվրոդռներ և եվրոպատուհաններ հավաքող

2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում Երեսապատող-սալիկապատող

Սինթետիկ նյութերով երեսապատող

Երեսապատող-մարմարագործ

Խճանկարիչ

Ծեփագործ

Ներկարար

2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ Սանիտարատեխնիկական համակարգերի և սարքավորումների մոնտաժող

Օդափոխման և պնևմատրանսպորտի մոնտաժում

Սանիտարատեխնիկական համակարգերի հանգույցների և դետալների փականագործ

Փականագործ-սանտեխնիկ

2913 Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում Արտաքին խողովակաշարեր մոնտաժող

Տեխնոլոգիական սարքավորումներ և դրանց հետ կապված կառուցվածքներ մոնտաժող

Մետաղական կառուցվածքների հավաքման փականագործ

2915 Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ

Ստորգետնյա գազատարների շահագործման և նորոգման փականագործ

3100 Գյուղատնտեսություն

3103 Անասնաբուծական մթերքների արտադրություն Անասնաբույծ

Անասնապահական համալիրների և մեքենայացված ֆերմաների օպերատոր

Մեքենայացված կթի օպերատոր

Թռչնաբուծական ֆերմաների օպերատոր

Խոզաբուծական համալիրների և մեքենայացված ֆերմաների օպերատոր

Թռչնաբույծ

Խոզաբույծ

3105 Մեղվաբուծություն Մեղվաբույծ

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ վերանորոգող փականագործ

Գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար

3108 Բուսաբուծական մթերքների արտադրություն Բանջարաբույծ

Այգեգործ

3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում Ֆերմեր, գյուղատնտես

3200 Շրջակա միջավայրի պահպանություն

3201 Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում Կեղտաջրերի մաքրման ապարատավար

Քիմիական ջրամաքրման ապարատավար

3202 Հրդեհաշիջում Հրշեջ

3203 Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում և շահագործում Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժող

3204 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում Փրկարարար-վարորդ

Մոտորանավակավար-փրկարար

3205 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում Փականագործ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1254-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) (այսուհետ` վարպետային ուսուցում) կազմակերպումն ու իրականացումը:

II. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

2. Վարպետային ուսուցումը մասնագիտական կրթության բնագավառում համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ուսուցանողի և ուսանողի միջև իրականացվում է անհատական ուսուցման ժամանակացույցի հիման վրա:

3. Վարպետային ուսուցում կարող են կազմակերպել մասնագիտական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), կազմակերպությունները, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող արհեստավորները (այսուհետ` վարպետներ), որոնք ունեն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա:

4. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ մասնագիտությունների և նրանց որակավորումների, որոշվում է այդ մասնագիտությունների և նրանց որակավորումների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

5. Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք տարբերվում են ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա, դրսեկությամբ, հեռավար) ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ վարպետի և դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով ու հարաբերակցությամբ:

6. Տվյալ մասնագիտության որակավորման գծով վարպետային ուսուցման պարտադիր պարապմունքների ծավալը և դրանց ուսուցման տևողությունը որոշվում է պետական կրթական չափորոշիչի պահանջներին համապատասխան:

III. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

7. Վարպետային ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

8. Տվյալ մասնագիտության որակավորման վարպետային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորման հիման վրա հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը:

9. Վարպետային ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության, կազմակերպության տնօրենի կամ վարպետի կողմից հաստատված և ուսանողի հետ համաձայնեցված ուսուցման ժամանակացույցին համապատասխան:

10. Վարպետային ուսուցումը կարող է իրականացվել ուսումնական հաստատությունում, կազմակերպությունում կամ վարպետի արհեստանոցում:

11. Տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանում ընդգրկված յուրաքանչյուր առարկայի գծով յուրաքանչյուր ուսանող հանձնում է նախատեսված ստուգարքները, քննությունները կամ մոդուլները` դրանց համար սահմանված գնահատման կարգով: Առանձին վարպետների մոտ սովորող ուսանողներն ընդհանուր մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ու ընթացիկ և ամփոփիչ ատեստավորումն անցկացնում են այն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում, որոնց հետ պայմանագրային սկզբունքով համագործակցում է վարպետը:

12. Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգավորումն իրականացվում է ուսումնական հաստատության կամ կազմակերպության վարչական աշխատողների, դասախոսների և վարպետների կողմից:

13. Վարպետային ուսուցման ուսումնական պլանում նախատեսված դասընթացների և (կամ) մոդուլների ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) արհեստանոցում` վարպետի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.

2) լսարանում` դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով.

3) ուսումնական նյութերի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքի միջոցով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։