Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2008 թվականի N 1406-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի, Շիրակի 2.ա, Աերացիա թաղամասի, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի ու Հատիսի 4-րդ նրբանցքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 20-ի N 1406-Ա որոշման

Ց Ա Ն Կ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Անունը,

ազգանունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառ-ման կանգնելու

տարեթիվը Հատկաց-ման տարե-թիվը ՀՀ քաղա-քացիություն ստանալու

տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը

Ղահրամանովա Վիկտորիա քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենքի հանրակացարանի N 40 սենյակ 1990 թ. 2004 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

13.08.2008 թ.,

N 12-2233 գրություն

Հայրիյան Ֆելիքս քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենքի հանրակացարանի N 1 սենյակ 1990 թ. 1995 թ. 2003 թ. ՀՀ տարածքային

կառավարման նախարարություն

07.08.2008 թ.,

N 12-2167 գրություն

Խաչումյան Ռայա քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 շենքի հանրակացարանի N 217 սենյակ 1989 թ. 1989 թ. 2001 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

21.08.2008 թ.

Կասպարյան Անատոլի քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 շենքի հանրակացարանի N 218 սենյակ 1989 թ. 1990 թ. 2000 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

26.08.2008 թ.

Թորոսյան Էլմիրա քաղ. Երևան, Շիրակի 2.ա հանրակացարանի N 709 սենյակ 1989 թ. 1990 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

05.08.2008 թ.,

N 12-2175 գրություն

Հայրապետյան Ռիգոլետտա քաղ. Երևան, Շիրակի 2.ա հանրակացարանի N 7 շենքի N 303 սենյակ 1990 թ. 1999 թ. 2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

05.08.2008 թ.,

N 12-2175 գրություն

Պողոսովա Մարինա քաղ. Երևան, Աերացիա թաղամասի N 2 հանրակացարանի N 37 սենյակ 1989 թ. 1989 թ. 2007թ. Երևանի քաղաքա-պետարանի

11.07.2008 թ.,

N 03/6-15802Հ գրություն

Դանիելյան Գրետա քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 515 սենյակ 1989 թ. 1989 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

21.07.2008 թ.,

N 12-2125 գրություն

Դաշյան Արշալույս քաղ. Աբովյան, Հատիսի 4-րդ նրբանցքի հանրակացարանի N 411 սենյակ 1989 թ. 1998 թ. 2008 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

11.08.2008 թ.,

N 12-2168 գրություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։