Հոդված 1
Հոդված 1.
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «մարմնի համակարգը» բառերը փոխարինել «մարմինները» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հարկային մարմիններն են`
1) վերադաս հարկային մարմինը.
2) հարկային տեսչությունները:».
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 6-րդ մասերը.
4) 4-րդ մասը «մարմնի» բառից հետո լրացնել «համակարգը ներառում է» բառերով, «ստորաբաժանումներն» բառը փոխարինել «ստորաբաժանումներ, որոնք» բառերով: