«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2003 թ. N 399-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և Լեհաստանի պետական դրամահատարանի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թողարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամներ՝ հետևյալ չափանիշներով.
- անվանական արժեքը՝ 100 դրամ.
- մետաղը և հարգը՝ 925 հարգի արծաթ.
- կշիռը՝ 28.28 գրամ.
- տրամագիծը՝ 38.61 մմ.
- որակը՝ պրուֆ.
- տպաքանակը՝ մինչև 50000 հատ։
2. Հաստատել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագիծը՝ ըստ հավելված 1-ի (կցվում է)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2003 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
25.11.2003 թ. թիվ 399 Ն որոշմամբ
(հավելվածը փոփ. 16.03.04 N 59-Ն)