«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:
(1.1-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի վճարման և գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
3. Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:
(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն)
5.(5-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` հիմնական աշխատանքի վայր ժամանելու օրը:
7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն)
8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի հրամանով գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)
10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:
(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:
Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)
12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան հրամանը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:
15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:
16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան հրամանի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
18. Գիշերավարձը հատուցելու դեպքում` հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը, ինչպես նաև հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան հրամանի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով (որի վաճառքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ) ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(Վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)
20.(20-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն)
22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:
(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)
23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության տարածքում եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը
Օրապահիկի ծախսերի չափը
(դրամ) Գիշերավարձի չափը (դրամ)
նվազագույն առավելագույն (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից
հատկացվող ծախսերի)
տարածք և ԼՂՀ Երևան
2000 5000 15000 25000
Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը
NN
ը/կ Երկրները Օրապահիկի ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)
եվրո ԱՄՆ-ի դոլար եվրո ԱՄՆ-ի
դոլար
1 2 3 4 5 6
1. ԱԼԲԱՆԻԱ
Տիրանա 58 108
տարածք 45 54
2. ԱԼԺԻՐ
Ալժիր 144 144
տարածք 62 47
3. ԱՄՆ
Վաշինգտոն 103 218
Նյու Յորք 101 246
Լոս Անջելես 79 168
ԱՄՆ (տարածք) 76 125
4. ԱՆԳՈԼԱ
Լուանդա 118 145
տարածք 60 70
5. ԱՆՏԻԳՈՒԱ և ԲԱՐԲՈՒԴԱ
Անտիգուա 124 172
Բարբուդա
6. ԱՎՍՏՐԱԼԻԱ
Կանբերա 162 150
տարածք 120 141
7. ԱՎՍՏՐԻԱ 119 98
8. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աբու Դաբի 112 239
տարածք 94 159
9. ԱՐԳԵՆՏԻՆԱ
Բուենոս Այրես 78 158
տարածք 56 38
10. ԱՖՂԱՆՍՏԱՆ
Քաբուլ 77 81
տարածք 48 74
11. ԲԱՆԳԼԱԴԵՇ
Դակա 36 67
տարածք 20 18
12. ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12) 100 133
ԲԱՐԲԱԴՈՍ(16.12-15.04) 102 153
13. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(21.04-19.12) 101 173
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(20.12-20.04) 107 199
14. ԲԱՀՐԵՅՆ 73 180
15. ԲԵԼԳԻԱ 116 174
16. ԲԵԼԻԶ
Բելիզ 80 124
տարածք 67 85
17. ԲԵՆԻՆ
Պորտո-Նովո 79 86
տարածք 37 57.34
18. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-14.12) 37 112
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.03-30.11) 80 135
19. ԲՈՒԹԱՆ
Թխիմփխու 44 84
տարածք 25 42
20. ԲՈԼԻՎԻԱ
Սուկրե 15 37
տարածք 17 28
21. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ
Սարաևո 60 94
տարածք 37 46
22. ԲՈՏՍՎԱՆԱ
Գաբորոնե 65 122
տարածք 39 59
23. ԲՐԱԶԻԼԻԱ
Բրազիլիա 85 217
տարածք 42 95
24. ԲՐՈՒՆԵՅ
Բանդար-Սերի-Բագավան 86 141
25. ԲՈՒԼՂԱՐԻԱ
Սոֆիա 56 126
տարածք 26 32
26. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
Ուագադուգու 89 97
տարածք 42 44
27. ԲՈՒՐՈՒՆԴԻ
Բուժումբուրա 71 131
տարածք 26 18
28. ԳԱԲՈՆ
Լիբրեվիլ 143 149
տարածք 50 66.12
29. ԳԱՄԲԻԱ
Բանժուլ 88 144
տարածք 20 29
30. ԳԱՅԱՆԱ
Ջորջթաուն 56 131
տարածք 22 44
31. ԳԱՆԱ
Ակրա 32 65
տարածք 23 40
32. ԳԵՐՄԱՆԻԱ
Բեռլին 90 134
տարածք 76 86
33. ԳՎԱՏԵՄԱԼԱ
Գվատեմալա 86 97
տարածք 66 63
34. ԳՎԻՆԵԱ
Կոնակրի 63 98
տարածք 21 19
35. ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ
Բիսաու 86 140
տարածք 68 50
36. ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) 83 136
ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) 91 161
37. ԴԱՆԻԱ 138 206
38. ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սանտո-Դոմինգո 74 112
տարածք 27 40
39. ԵԳԻՊՏՈՍ
Կահիրե 73 119
տարածք 31 41
40. ԵԹՈՎՊԻԱ
Ադիս Աբեբա 27 72
տարածք 21 24
41. ԵՄԵՆ
Սանա 62 75
տարածք 30 33
42. ԶԱՄԲԻԱ
Լուսակա 66 100
տարածք 36 56
43. ԶԻՄԲԱԲՎԵ
Խարարե 98 103
տարածք 65 102
44. ԷԿՎԱԴՈՐ
Կիտո 89 89
տարածք 41 41
45. ԷՐԻԹՐԵԱ
Ասմերա 43 54
տարածք 32 17
46. ԹԱԻԼԱՆԴ
Բանգկոկ 85 127
տարածք 24 40
47. ԹՈՒՆԻՍ
Թունիս 86 90
տարածք 66 58
48. ԹՈՒՐՔԻԱ
Անկարա 64 82
Ստամբուլ 75 117
տարածք 42 58
49. ԻՆԴՈՆԵԶԻԱ
Ջակարտա 70 90
տարածք 35 52
50. ԻՌԼԱՆԴԻԱ 93 158
51. ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ) 117 190
ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.) 129 249
52. ԻՍՊԱՆԻԱ
Մադրիդ 116 147
տարածք 64 101
53. ԻՍՐԱՅԵԼ
Թել Ավիվ 119 178
Երուսաղեմ 82 134
տարածք 84 74
54. ԻՏԱԼԻԱ
Հռոմ 108 143
տարածք 101 89
55. ԻՐԱՆ
Թեհրան 68 151
տարածք 54 69
56. ԻՐԱՔ
Բաղդադ 51 70
տարածք 51 46
57. ԼԱՈՍ
Վյենտյան 31 44
տարածք 18 13
58. ԼԵՀԱՍՏԱՆ
Վարշավա 84 178
տարածք 68 127
59. ԼԵՍՈԹՈ
Մասերու 51 95
տարածք 42 66
60. ԼԻԲԱՆԱՆ
Բեյրութ 101 128
տարածք 42 65
61. ԼԻԲԵՐԻԱ
Մոնրովիա 129 129
տարածք 33 25
62. ԼԻԲԻԱ
Տրիպոլի 70 120
տարածք 57 54
63. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ 54 45
64. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 79 104
65. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրայա 129 123
տարածք 90 49
66. ԿԱՄԵՐՈՒՆ
Յաունդե 77 112
տարածք 52 52
67. ԿԱՄԲՈՋԱ
Պնոմպեն 51 77
տարածք 17 19
68. ԿԱՆԱԴԱ
Օտավա 157 176
տարածք 104 139
69. ԿԱՏԱՐ 117 191
70. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բանգի 84 81
տարածք 22 11
71. ԿԻՊՐՈՍ
Նիկոսիա 101 135
տարածք 93 109
72. ԿՈԼՈՒՄԲԻԱ
Բոգոտա 60 140
տարածք 19 34
73. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Մորոնի 67 96
տարածք 46 37
74. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-30.04) 72 178
ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-30.11) 64 119
75. ԿՈՆԳՈ
Բրազավիլ 30 160
տարածք 31 48
76. ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)
Կինշասա 22 113
տարածք 26 38
77. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
Սան Խոսե 51 96
տարածք 7 50
78. ԿՈՏ Դ, ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Յամուսուկրո 103 61
տարածք 42 30
79. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Փխենյան 52 96
տարածք 51 60
80. ԿՈՒԲԱ
Հավանա 96 137
տարածք 44 72
81. ՀԱԻԹԻ
Պորտ-օ-Պրենս 104 99
տարածք 30 72
82. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
Մալաբո 128 138
տարածք 75 88
83. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Սեուլ 189 189
տարածք 156 108
84. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Պրիտորիա 68 116
տարածք 55 85
85. ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ
Բելգրադ 88 121
տարածք 45 59
86. ՀՆԴԿԱՍՏԱՆ
Դելի 45 110
տարածք 35 78
87. ՀՈՆԴՈՒՐԱՍ
Տեգուսիգալպա 65 89
տարածք 31 58
88. ՀՈՆԿՈՆԳ 90 220
89. ՀՈՐԴԱՆԱՆ
Աման 78 132
տարածք 74 102
90. ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք 88 156
տարածք 59 100
91. ՀՈՒՆԳԱՐԻԱ 95 177
92. ՃԱՊՈՆԻԱ
Տոկիո 133 156
տարածք 90 90
93. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
Անտանանարիվու 75 100
տարածք 33 35
94. ՄԱԼԱՎԻ
Լիլոնգվե 38 54
տարածք 32 44
95. ՄԱԼԱԶԻԱ
Կուալա-Լումպուր 73 94
տարածք 51 91
96. ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մալե 46 90
տարածք (մայիս-հուլիս) 105 171
տարածք (օգոստոս-ապրիլ) 125 267
97. ՄԱԼԹԱ 131 174
98. ՄԱԼԻ
Բամակո 158 134
տարածք 75 87
99. ՄԱԿԱՈ 47 92
100. ՄԱՎՐԻԿԻ
Պորտ Լուի 88 144
տարածք 14 92
101. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ
Նուակշոտ 86 128
տարածք 14 19
102. ՄԱՐՈԿԿՈ
Ռաբատ 71 106
տարածք 52 69
103. ՄԱԿԵԴՈՆԻԱ
Սկոպյե 47 111
տարածք 30 55
104. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)
Լոնդոն 166 270
տարածք 117 286
105. ՄԵՔՍԻԿԱ
Մեխիկո 117 175
տարածք 78 99
106. ՄՅԱՆՄԱ
Յանգոն 38 52
տարածք 17 22
107. ՄՈԶԱՄԲԻԿ
Մապուտու 86 90
տարածք 40 48
108. ՄՈՆԱԿՈ 87 115
109. ՋԱՄԱՅԿԱ
Քինգստոն 71 127
տարածք (16.04-14.12) 27 178
տարածք (15.12-15.04) 35 233
110. ՆԱՄԻԲԻԱ
Վինդհուկ 56 105
տարածք 25 29
111. ՆԵՊԱԼ
Կատմանդու 48 75
տարածք 15 21
112. ՆԻԳԵՐ
Նիամեյ 56 103
տարածք 32 37
113. ՆԻԳԵՐԻԱ
Աբուջա 56 88
տարածք 42 74
114. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 105 128
115. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
Մանագուա 63 98
տարածք 34 48
116. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
Վելինգտոն 122 143
տարածք 103 126
117. ՆՈՐՎԵԳԻԱ 116 225
118. ՇՎԵԴԻԱ
Ստոկհոլմ 91 289
տարածք 84 228
119. ՇՎԵՅՑԱՐԻԱ 142 166
120. ՇՐԻ ԼԱՆԿԱ
Կոլոմբո 47 63
տարածք 25 47
121. ՉԱԴ
Նջամենա 97 189
տարածք 51 64
122. ՉԵԽԻԱ
Պրահա 95 203
տարածք 34 56
123. ՉԻԼԻ
Սանտյագո 83 93
տարածք 73 101
124. ՉԻՆԱՍՏԱՆ
Պեկին 96 96
տարածք 41 65
125. ՊԱԼԱՈՒ ԿՂԶԻ
Կորոր 101 158
տարածք 25
126. ՊԱԿԻՍՏԱՆ
Իսլամաբադ 37 85
տարածք 20 40
127. ՊԱՆԱՄԱ
Պանամա 84 87
տարածք 28 28
128. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
Պորտ Մորսբի 74 137
տարածք 36 43
129. ՊԱՐԱԳՎԱՅ
Ասունսյոն 35 81
տարածք 20 29
130. ՊԵՐՈՒ
Լիմա 107 107
տարածք 57 66
131. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 91 131
132. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04) 131 253
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12) 137 319
133. ՋԻԲՐԱԼԹԱՐ 61 64
134. ՋԻԲՈՒԹԻ
Ջիբութի 64 91
տարածք 42 38
135. ՌՈՒԱՆԴԱ
Կիգալի 55 113
տարածք 30 32
136. ՌՈՒՄԻՆԻԱ
Բուխարեստ 77 142
տարածք 47 70
137. ՍԱԼՎԱԴՈՐ
Սան Սալվադոր 70 104
տարածք 36 46
138. ՍԱՄՈԱ
Ապիա 55 174
տարածք 7 18
139. ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
140. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ
Սան Տոմե 43 77
տարածք 45 50
141. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Էր-Ռիադ 86 130
տարածք 63 69
142. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ 57 90
143. ՍԵՆԵԳԱԼ
Դակար 105 145
տարածք 63 69
144. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12) 79 114
ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ(15.12-14.04) 83 154
145. ՍԻԵՐԱ ԼԵՈՆ
Ֆրիթաուն 68 61
տարածք 29 31
146. ՍԻՆԳԱՊՈՒՐ 128 201
147. ՍԻՐԻԱ
Դամասկոս 64 113
տարածք 27 53
148. ՍՈՄԱԼԻ
Մոգադիշո 29 57
տարածք 15 20
149. ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Խոնիարա 71 73
տարածք 21 18
150. ՍՎԱԶԻԼԵՆԴ
Մբաբանե 53 112
տարածք 52 89
151. ՍՈՒԴԱՆ
Խարտում 60 106
տարածք 41 32
152. ՍՈՒԼԹԱՆԱՏ ՕՄԱՆ
Մասկատ 109 193
տարածք 72 87
153. ՍԼՈՎԱԿԻԱ
Բրատիսլավա 105 214
տարածք 59 100
154. ՍԼՈՎԵՆԻԱ
Լյուբլյանա 65 137
տարածք 35 83
155. ՍՈՒՐԻՆԱՄ 60 121
156. ՎԱՆՈՒԱՏՈՒ
Պորտ Վիլա 149 190
տարածք 46 47
157. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
Կարակաս 89 146
տարածք 35 42
158. ՎԻԵՏՆԱՄ
Հանոյ 41 75
տարածք 22 38
159. ՏԱՆԶԱՆԻԱ
Դար-Էս-Սալամ 38 90
տարածք 28 44
160. ՏՈԳՈ
Լոմե 113 118
տարածք 38 24
161. ՏՈՆԳԱ
Նուկուալոֆա 76 104
տարածք
162. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ
ՏՈԲԱԳՈ (15.04-15.12) 119 151
ՏՈԲԱԳՈ (16.12-14.04) 124 179
տարածք 114 195
163. ՈՒԳԱՆԴԱ
Կամպալա 58 135
տարածք 23 50
164. ՈՒՐՈՒԳՎԱՅ
Մոնտեվիդեո 57 117
տարածք 41 44
165. ՔԵՆԻԱ
Նայրոբի 73 129
տարածք 38 51
166. ՔՈՒՎԵՅԹ 119 266
167. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Մանիլա 55 98
տարածք 22 50
168. ՖԻՆԼԱՆԴԻԱ
Հելսինկի 60 154
տարածք 61 112
169. ՖԻՋԻ
Սուվա 122 108
տարածք 56 49
170. ՖՐԱՆՍԻԱ
Փարիզ 99 137
տարածք 92 113
171. ԽՈՐՎԱԹԻԱ
Զագրեբ 110 114
տարածք 74 60
172. ԼԱՏՎԻԱ
Ռիգա 77 121
տարածք 72 67
173. ԼԻՏՎԱ
Վիլնյուս 102 153
տարածք 74 98
174. ԷՍՏՈՆԻԱ
Տալլին 125 135
տարածք 94 90
ԱՊՀ անդամ երկրներ
175. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա 196 334
Սանկտ Պետերբուրգ 69 160
Սոչի 51 120
Դոնի Ռոստով 92 172
տարածք 43 88
176. ՄՈԼԴՈՎԱ
Քիշնև 72 109
տարածք 21 32
177. ՈՒԿՐԱԻՆԱ
Կիև 79 124
տարածք 40 82
178. ՎՐԱՍՏԱՆ
Թբիլիսի 78 122
Ջավախք 40 53
տարածք 54 69
179. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բաքու 90 124
տարածք 50 48
180. ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մինսկ 65 112
տարածք 50 76
181. ՂԱԶԱԽՍՏԱՆ
Աստանա 88 127
տարածք 29 64
182. ՂՐՂԸԶՍՏԱՆ
Բիշքեկ 81 71
տարածք 8 55
183. ՏԱՋԻԿՍՏԱՆ
Դուշանբե 71 90
տարածք 7 15
184. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Աշխաբադ 107 52
տարածք 107 52
185. ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
Տաշքենդ 47 67
տարածք 17 29
»:
(Հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն
(օրինակելի ձև)
___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________
Գործուղվում է ________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը ___________ օր մինչև ____ ___________________ 200 թ.
մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
մեկնել է ______________________ ժամանել է ________________________
____ ______________ 200 թ. ____ ______________ 200 թ.
Կ.Տ. ___________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
Կ.Տ.____________________________
(կամ պետական գրանցման վկայականի համարը)
____________________ ____________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(Ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան