«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.
բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Արտադրանքի բնութագիրը
1 2
0202 Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած
0203 21 - 0203 29 Խոզի միս` սառեցրած
0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած
0209 00 110 Խոզի ճարպ
0210 Միս և մսից ենթասննդամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած
0303, 0304 20 Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած
0401, 0402, 0403, 0405 10, 0405 90, 0406 Կաթ և կաթնամթերք
0407 00 Թռչնի ձու
0713 - 0713 40 Սիսեռ, նուտ, ոսպ
0802 50 000, 0804 10 000, 0806 20, 0813 Պիստակ, արմավ, չորացրած խաղող և մրգեր
0901, 0902 Սուրճ, թեյ
1006 Բրինձ
1101 00, 1103 Ալյուր, ձավար
120600 Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին
1601 00 - 1605 Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող
1805 00 000, 1806 Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք
1901 10 000 Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300-ից) Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն
2001 - 2009 00 Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բուսերի այլ մասերի վերամշակումից
2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980 Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ
2201 - 2209 00 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2401 - 2403 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
2501 00 91 Կերակրի աղ
2523 21 000, 2523 90 300 Սպիտակ ցեմենտ` արհեստական ներկված կամ չներկված(պորտլանցեմենտ), պուզոլան-ցեմենտ
2707, 2710, 2711 Նավթամթերք
3102 - 3105 Պարարտանյութեր
3208, 3209 Ներկեր և լաքեր
3303 00 - 3306,
3307 10 000, 3307 20 000 Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ
3401, 3402 20, 3402 90 Օճառ, լվացող և մաքրող միջոցներ
3819 00 000
3820 00 000 Արգելակային հեղուկներ
Անտիֆրիզներ բացի հակասառցապատման պատրաստի հեղուկներից
3917 21 100, 3917 22 100, 3917 23 100 Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և կցամասեր (oրինակ` միացքներ, ծնկեր, կցաշուրթեր)
3923 10 000 - 3923 30, 3924 10 000 Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքների
4011 10 000, 4011 20 Դողեր` օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար
4012
(բացի 4012 90 900-ից) Դողեր` օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված
4014 10 000, 4014 90 100 Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ
4818 10, 4818 20, 4818 40, 5601 10 Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից
6810 91 Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, բետոնից պատրաստվածքներ` ամրանավորված կամ չամրանավորված
7007 11 10, 7007 21 910 Անվտանգության ապակի` ներառյալ ամրացված ապակի (մխած) կամ բազմաշերտ, որոնք չափերով կամ ձևաչափերով թույլատրվում են դրանք օգտագործել վերգետնյա տրանսպորտի համար
7213 91 100 Ձողեր` շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով` բետոնի ամրանավորման համար
7214 99 100 Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար
7321 11, 7321 81 Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով
8403 10 8403 10 Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով
8419 11 000 Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ
8311 10 900 Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի համար
8509 (բացի 8509 90-ից) Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր
8516 (բացի 8516 80-ից, 8516 90-ից) Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ
8517 30 000 Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար
8517 50 Ապարատներ կրող հաճախությամբ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար
8525 10 500, 8525 10 800, 8525 20 910,
8525 20 990 Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային
հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ
8536 20 100, 8536 41,
8536 50 (բացի 8536 50 900-ից), 8536 61,
8536 69, 8536 90 Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման,
անջատման, ընդհատման, պաշտպանման և փոխադրման
համար
9018 31 100 Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի
9302 00 Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 կամ 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից)
9303 20 950-ից Ողորկափող որսորդական և սպորտային հրազեն, այդ թվում` համակցված հրազեն
9303 30 000-ից Ակոսափող որսորդական և սպորտային հրազեն
9303 90 000-ից Ազդանշանային զենք
9304 00 000-ից Օդաճնշիչ և գազային զենք
9306 10 000-ից Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունագործական սպանդի համար նախատեսված կարճ,դուրս թռչող ձողով ատրճանակների փամփուշտներ
9306 21 000-ից Ողորկավոր հրազենի փամփուշտներ
9306 29 700-ից,
9306 30 100-ից,
9306 30 300-ից,
9306 30 980-ից Ակոսափող հրազենի փամփուշտներ
9306 30 980-ից Գազային, ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ
9405 (բացի 9405 10 100-ից, 9405 50 000-ից, 9405 60-ից, 9405 91-ից, 9405 92-ից, 9405 99-ից) Էլեկտրական լուսավորման սարքավորումներ
9502, 9503 (բացի
9502 91 000-ից,
9502 99 000-ից) Խաղալիքներ
(Ցանկը խմբ. 23.12.04 N 1829-Ն, խմբ., լրաց. 02.02.06 N 238-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծառայության ծածկագիրն
ըստ ԲՄԾԴ-ի Ծառայության անվանումը
122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404 Հանրային սննդի ծառայություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան