Անցնել բովանդակությանը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

2007 թվականի մարտի 22-ին երկարաձգվել է 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

1997 թ. փետրվարի 28-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև գիտության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է տասը տարով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 1994 թ. ապրիլի 25-ին Սոֆիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի գործողությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 1995 թ. ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի գործողությունը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև անասնաբուժասանիտարական բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 1995 թ. ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև անասնաբուժասանիտարական բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի գործողությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 2000 թ. ապրիլի 5-ին Բուխարեստում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին» կոնվենցիայի գործողությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 2000 թ. ապրիլի 5-ին Բուխարեստում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի գործողությունը:

8. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. մայիսի 7-ից դադարեցվել է 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի գործողությունը:

9. Հայաստանի Հանրապետության դատախազության և Ղազախստանի Հանրապետության դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թ. հունիսի 4-ից դադարեցվել է 1992 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության դատախազության և Ղազախստանի Հանրապետության դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին» Համաձայնագրի գործողությունը:

10. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև «Իրավական օգնության և համագործակցության մասին» Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին

2007 թվականի մարտի 2-ից դադարեցվել է 1993 թ. հունվարի 15-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև Իրավական օգնության և համագործակցության մասին» Համաձայնագրի գործողությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։