ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1297-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11, Շիրակի 2.ա, Սողոմոն Տարոնցու 5, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. նոյեմբերի18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
նոյեմբերի 6-ի N 1297-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը,
անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման կանգնելու
տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղաքացիություն ստանալու
տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը
1 2 3 4 5 6
Աղաջանյան Անուշ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 501 սենյակ
1991 թ. 2002 թ 2006 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
24.06.2008 թ., N 12-1436 գրություն
Ապրեսով Արթուր քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 401 սենյակ
1989 թ. 2004 թ. 1999 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
04.06.2008 թ., N 12-1735 գրություն
Ապրեսով Արտյոմ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 305 սենյակ
1989 թ. 2004 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10.07.2008 թ., N 12-1734ս գրություն
Միրզոյան Լարիսա քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, NN 417, 419 սենյակներ
1988 թ. 2003 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
08.07.2008 թ., N 12-1593 գրություն
Մինասով Անդրոնիկ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենքի հանրակացարան, N 407 սենյակ
1988 թ. 2000 թ. 2003 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10.07.2008 թ., N 12-1993/2 գրություն
Մելիք-Բաբախանովա
Էլեոնորա քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 424 սենյակ 1990 թ. 1992 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
04.07.2008 թ., N 12-1917 գրություն
Կալուստովա Սանամ քաղ. Երևան, Շիրակի 2.ա, N 7 հանրակացարան, N 725 սենյակ 1989 թ. 2001 թ. 2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
03.07.2008 թ., N 12-2010 գրություն
Մանուչարյան Դիանա քաղ. Երևան,
Ս. Տարոնցու 5, հանրակացարան,
N 503 սենյակ 1989 թ. 2005 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10.07.2008 թ., N 12-2043 գրություն
Կարապետով Վլադիսլավ քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 812 սենյակ 1989 թ. 1989 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
10.07.2008 թ., N 12-2043 գրություն
Առուստամյան Նինա քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 103 սենյակ 1989 թ. 1990 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
18.06.2008 թ., N 12-1809 գրություն
Իսրայելյան Ալլա քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., 5, հանրակացարան, N 208 սենյակ 1989 թ. 1989 թ. 2003 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
26.03.2008 թ. գրություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան