ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ 9 · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 35. Հարկվող եկամուտը որոշելը
Հոդված 35. Հարկվող եկամուտը որոշելը
1. Հարկման ենթակա չէ ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ: Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեություն, որի դեպքում Հայաստանի հարկային ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
2. Ոչ ռեզիդենտը սույն օրենքով սահմանված դեպքերում օգտվում է համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից:
(35-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214)