Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-05-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9. Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները

գործել է մինչև 2012-05-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները

Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

ա) զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները.

ա.1) փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

Սույն ենթակետով նախատեսված փոխհատուցման վճարների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նվազեցման նորմաներ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի համար որպես փոխհատուցում ողջ գումարի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

ե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները.

զ) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.

է) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող միջոցները.

ը) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացած գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.

թ) ֆիզիկական անձանց կողմից մասնավորեցման (սեփականաշնորհման) սերտիֆիկատները ձեռք բերելու և դրանք` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում մասնավորեցման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև դրական տարբերությունը.

ժ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին. հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմիցուղղ. վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունների կամ սույն հոդվածի «դ» և «ե»ուղղ. կետերում նշված կազմակերպությունները.

ժա) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)

ժգ) արժեթղթերից ստացված եկամուտը` համապատասխան սույն օրենքի 10 հոդվածի.

ժդ) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը.

ժզ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-275-Ն)

ժէ) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագուղղ. կարգով վճարվող օգնության գումարները.

ժը) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթների և մրցությունների հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

ի) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում տասը հազար դրամի շրջանակներում.

իա) ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները.

իբ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

իգ) պետական պարգևները (մրցանակները).

իդ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հատուցած գումարները, բացառությամբ ավանդի գումարին հավելագրված և հատուցման ենթակա տոկոսների.

իե) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները.

իզ) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները.

իէ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգևավճարները և բոնուսները.

իը) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով.

իթ) դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները:

(9-րդ հոդվածը լրաց. 06.07.98 ՀՕ-241, փոփ. 06.07.00 ՀՕ-78, լրաց. 11.09.00 ՀՕ-87, 13.09.00 ՀՕ-88, 06.11.00 ՀՕ-109, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, խմբ., լրաց. 26.06.01 ՀՕ-194, լրաց. 14.12.01 ՀՕ-287, փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-145-Ն, 08.07.05 ՀՕ-175-Ն, փոփ., լրաց. 11.11.05 ՀՕ-220-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-102-Ն, 26.12.08 ՀՕ-251-Ն, 23.02.10 ՀՕ-25-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-275-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-149-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։