Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ ՀՀ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2007 թվականի ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը (Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ Հայաստանի Հանրապետության առարկությամբ՝ համաձայն հավելվածի):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 5

Երևան

ՆՀ-324-Ն

Հավելված

ՀՀ Նախագահի

2008 թ. դեկտեմբերի 5-ի

ՆՀ-324-Ն հրամանագրի

Հայաստանի Հանրապետության առարկությունը «Սեվծովյան օղակաձեվ մայրուղու համակարգված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ

Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2007 թվականի ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման 1-ին կետի դեմ:

Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ` անհնարին է դարձնում նշված Փոխըմբռնման հուշագրի` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև նման բովանդակությամբ վերապահումն անհնարին է դարձնում համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև վերոնշյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահում կատարելով կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունն իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ իր վերապահումը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։