Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-22-ից մինչև 2009-02-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-02-12Բացել ARLIS-ում

040.0239.27.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2001 թվականի N 239

քաղ. Երևան

«ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 35, 48 և 49-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է).

բ) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է):

Սահմանել, որ վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր արտահանվող` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստի (ապրանքային ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 7102) և թանկարժեք (բացի ալմաստից) ու կիսաթանկարժեք` մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված և չամրացված, չտեսակավորված թանկարժեք (բացի ալմաստից) ու կիսաթանկարժեք` փոխադրման հարմարավետության նպատակով ժամանակավոր շարված քարերի համար (ապրանքային ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 7103) մաքսային ձևակերպումները թույլատրվում է կատարել «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով:

(Որոշումը լրաց. 02.06.01 N 485)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 27-ի N 239 որոշմամբ

Կ Ա Ր Գուղղ.

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը:

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.

բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.

գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ: Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):

5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

դիմում (ձևը կցվում է),

պայմանագրի պատճենը,

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը:

6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:

7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:

9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:

10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:

11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:

Հավելված N 1

«Ժամանակավոր ներմուծում`

վերամշակման համար»

ռեժիմով ներմուծված

ապրանքների վերամշակումից

հետո ստացվելիք արդյունքի

նվազագույն քանակության

սահմանման կարգի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

Անվանումը Ապրանքի

ծածկագիրն ըստ

ԱԱ ԱՏԳ-ի Նվազագույն

քանակությունը

------------------------------

չափման մեկ միավորի

մեջ/չափման մեկ միավորից

1. Վերամշակման օբյեկտները

այդ թվում`

վերամշակման համար ներմուծված ապրանքներ

տեղական ապրանքներ

2. Վերամշակման արդյունքը

այդ թվում`

ապրանքային արդյունքը

թափոններ

արտադրական կորուստներ

Հավելված N 2

«Ժամանակավոր ներմուծում`

վերամշակման համար»

ռեժիմով ներմուծված

ապրանքների վերամշակումից

հետո ստացվելիք արդյունքի

նվազագույն քանակության

սահմանման կարգի

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայտարարատու ______________________________________

Հասցեն ___________________________________________

Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________

Վերամշակման համար ներմուծված

ապրանքները Վերամշակման արդյունքը

Անվանումը ԱԱ ԱՏԳ

ծածկագիրը Չափի

միավորը Քանակությունը Անվանումը ԱԱ ԱՏԳ

ծածկագիրը Չափի

միավորը Քանակությունը

Ընդամենը Չափման մեկ միավորի

մեջ/չափման մեկ

միավորից

Ծանոթագրություն. __________________________________

Եզրակացություն տվողը` __________ __________ _____________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ ______________ 200 թ.

Կ.Տ.

Ձև

Դ Ի Մ ՈՒ Մ

Դիմող _____________________________________________

Կազմակերպության անվանումը ______________________________

Հասցեն և հեռախոսահամարը _______________________________

ի դեմս ____________________________________________ -ի

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման

համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք

արդյունքի նվազագույն քանակության վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացնում են`

1. Պայմանագրի պատճենը

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված

ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն

քանակության հաշվարկը

3. Այլ փաստաթղթեր`

_________________________________________________

_________________________________________________

Դիմող _______________ ___________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 200 թ.

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 27-ի N 239 որոշմամբ

Կ Ա Ր Գ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը:

2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.

բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ.

գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ:

Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):

5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

դիմում (ձևը կցվում է),

պայմանագրի պատճենը,

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը:

6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:

7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:

9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:

10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:

11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:

Հավելված N 1

«Ժամանակավոր արտահանում`

վերամշակման համար»

ռեժիմով արտահանված

ապրանքների վերամշակումից

հետո ստացվելիք արդյունքի

նվազագույն քանակության

սահմանման կարգի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

Անվանումը Ապրանքի

ծածկագիրն ըստ

ԱԱ ԱՏԳ-ի Նվազագույն

քանակությունը

------------------------------

չափման մեկ միավորի

մեջ/չափման մեկ միավորից

1. Վերամշակման օբյեկտները

այդ թվում`

վերամշակման համար արտահանված ապրանքներ

տեղական ապրանքներ

2. Վերամշակման արդյունքը

այդ թվում`

ապրանքային արդյունքը

թափոններ

արտադրական կորուստներ

Հավելված N 2

«Ժամանակավոր արտահանում`

վերամշակման համար»

ռեժիմով արտահանված

ապրանքների վերամշակումից

հետո ստացվելիք արդյունքի

նվազագույն քանակության

սահմանման կարգի

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայտարարատու ______________________________________

Հասցեն ___________________________________________

Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________

Վերամշակման համար արտահանված

ապրանքները Վերամշակման արդյունքը

Անվանումը ԱԱ ԱՏԳ

ծածկագիրը Չափի

միավորը Քանակությունը Անվանումը ԱԱ ԱՏԳ

ծածկագիրը Չափի

միավորը Քանակությունը

Ընդամենը Չափման մեկ միավորի

մեջ/չափման մեկ

միավորից

Ծանոթագրություն. __________________________________

Եզրակացություն տվողը` __________ __________ _____________

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ ______________ 200 թ.

Կ.Տ.

Ձև

Դ Ի Մ ՈՒ Մ

Դիմող _____________________________________________

Կազմակերպության անվանումը ______________________________

Հասցեն և հեռախոսահամարը _______________________________

ի դեմս ____________________________________________ -ի

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման

համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք

արդյունքի նվազագույն քանակության վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացնում են`

1. Պայմանագրի պատճենը

2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված

ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն

քանակության հաշվարկը

3. Այլ փաստաթղթեր`

_________________________________________________

_________________________________________________

Դիմող _______________ ___________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 200 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։