ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 08-400-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.12.08 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դեֆո-Կապիտալ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0730 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.12.2008 թ. հր. N 08-400-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավա-
բանական անձ (անվանումը, գործու-
նեության իրակա-
նացման վայրը) Բնակության
վայրը
Գտնվելու
վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ
վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-
նեության տեսակը Գործու-
նեության իրակա-
նացման վայրը Գործունեության ժամկետը Տեղեկութ-
յուններ
գրանցա-
մատյանում լիցենզիայի վեևաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության կասեցման, դադարեցման մասին Այլ
տեղե-
կութ-յուններ
1 «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 ԱԳN0728 14.12.07թ. 01541315 724 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտման պատճառով
2 «Կա էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ Երևան, Օրբելու 4շ, 26բն ԱԳN0729 14.12.07թ. 00253843 725 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտման պատճառով
3 «ԴեֆՈ-Կապիտալ» ՍՊԸ Երևան, Սունդուկյան փ. 3ա, N1 ԱԳN0730 14.12.07թ. 00253481 726 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն