«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2008 թ.
ք. Երևան N 41-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առկա բնակելի տարածքները.
Հրամայում եմ՝
1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար, մեկ անձի հաշվարկով 4 քմ բնակելի տարածք:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.
1) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ -170 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ -110 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ -10 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
դ) բաց ուղղիչ հիմնարկ -5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր -35 մարդ,
2) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ - 373 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 142 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 15 մարդ,
(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 141 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 25 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 50 մարդ,
3) «Սևան» քրեակատարողական հիմնարկ` - 548 մարդ, որից՝
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 50 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 450 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 33 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ,
4) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` - 640 մարդ, որից՝
ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 570 մարդ,
բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 45 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
գ) բաց ուղղիչ հիմնարկ -25 մարդ,
5) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ` - 391 մարդ, որից՝
ա) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 371 մարդ,
բ) բաց ուղղիչ հիմնարկ - 20 մարդ,
6) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` - 250 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ -15 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար -10 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 40 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 81 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ -14 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր -100 մարդ,
7) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ - 840 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 158 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 30 մարդ,
(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ -62 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 40 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր -550 մարդ,
8) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` - 154 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ, այդ թվում`
կալանք պատժատեսակ կրող
դատապարտյալների համար - 5 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 25 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 70 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 34 մարդ,
9) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` - 245 մարդ, որից՝
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 130 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ -15 մարդ,
(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
դ) բաց ուղղիչ հիմնարկ -10 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր - 80 մարդ,
10) «Դատապարտյալների հիվանդանոց» - 460 մարդ, որից`
քրեակատարողական հիմնարկ
ա) բուժական ուղղիչ հիմնարկ - 424 մարդ,
բ) փակ ուղղիչ հիմնարկ - 6 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 14 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ -10 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր -6 մարդ,
11) «Երևան-Կենտրոն» - 60 մարդ, որից`
քրեակատարողական հիմնարկ
ա) փակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,
բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,
գ) կալանավորվածներին պահելու վայր - 45 մարդ,
12) «Մեղրի» քրեակատարողական հիմնարկ - 50 մարդ, որից`
ա) բաց ուղղիչ հիմնարկ - 50 մարդ:
13) «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ - 215 մարդ, որից՝
փակ ուղղիչ հիմնարկ
(կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար) - 200 մարդ,
կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ
(տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)
(2-րդ կետը լրաց. 10.12.08 N 211-Ն)
3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 4-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` Գ. Դանիելյան