Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «1946-1948 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԴԱՍԵՐԸ: ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1438-Ա

«1946-1948 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԴԱՍԵՐԸ: ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, 1946-1948 թվականներին հայրենադարձության պատմական իրողությունների գիտական քննարկման, հայկական սփյուռքում տեղի ունեցող նորօրյա գործընթացների գնահատման, հայրենադարձության իրատեսական ռազմավարության մշակման և կազմակերպման մեթոդներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2008 թվականի դեկտեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնել «1946-1948 թթ. հայրենադարձությունը և դրա դասերը: Հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» խորագրով գիտական համաժողով:

2. Գիտաժողովի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 7.736,1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել գիտական համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։