Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 22-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:».
2) 1-ին մասի «գ» կետը «վայրից» բառից հետո լրացնել «` ընտանիքի կազմի մասին» բառերով.
3) 4-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները» բառերով: