Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-01-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով`

«գ.1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա է (են) լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Լիցքավորման բաշխիչ աշտարակի և գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։