Հոդված 12
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների:
Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքի 7-րդ հոդվածի «գ.1» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2009 թվականի հուլիսի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին:
Օրենքի 7-րդ հոդվածի «ե» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2009 թվականի փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-240-Ն