Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1525-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 9) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 9 հասցեում գտնվող` 2297,1 հեկտար հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ` համաձայն հավելվածի, մասնակի հատուցմամբ` 15,000.0 հազ. դրամ գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

3. Հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարային հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:

5. Լուծարային հանձնաժողովին` ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացրել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. դեկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1525-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Քանակը

(հատ) Մակերեսը

(քառ. մ) Հաշվեկշռային արժեքը

(դրամ) Հասցեն

1. Փակ ավտոկայանատեղի և ծածկ 1 8425,7 9336386 Նուբարաշենի խճ., 9

2. Արհեստանոց 1 432,0 906567 Նուբարաշենի խճ., 9

3. Վարչական շենք 1 3483,7 7429844 Նուբարաշենի խճ., 9

Ընդամենը 3 12341.4 17672797

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։