Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«21.1 90054 «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ Արմավիրի մարզ,

Զվարթնոց,

գ. Նորակերտ».

2) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«40.1 90052 «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ քաղ. Երևան,

Փ. Բուզանդի 1/3».

3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.

«Գեղարքունիքի մարզպետարան

44.1 90056 «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)».

4) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«45.1 90057 «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ քաղ. Երևան,

Շիրակի 39».

5) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

45.2 90053 «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը քաղ. Երևան,

Վազգեն Սարգսյան 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

45.3 90055 «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։