Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-05-ից մինչև 2016-06-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-06-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետը՝ որոշում եմ.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի (գաղտնի).

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայական (ոչ հրամանատարական) կազմի պաշտոնների ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի (գաղտնի).

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկը՝ համաձայն 3-րդ հավելվածի (գաղտնի)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկերը հաստատելու մասին» ՆՀ-658 հրամանագիրը։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հունվարի 19

Երևան

ՆՀ-4-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։