ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2009 թվականի N 7-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Կատարի մունիցիպալ և բնակավայրերի ծրագրավորման հարցերով նախարար շեյխ Աբդ ալ-Ռահման բին Խալիֆա Աբդ ալ-Ազիզ Ալ Թանիի հրավերով՝ 2009 թվականի հունվարի 11-13-ը Կատարի Պետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Մելիքյանին:
3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Կատարի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ղարիբջանյանի` Կատարի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Կ. Կարապետյանինը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կատարի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունվարի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հունվարի 12-ի N 7-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-13-Ը ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Կարապետյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան