Անցնել բովանդակությանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ կոմկուսի կենտկոմ եվ Հայկական սսհ

մինիստրների խորհուրդ

ո ր ո շ ու մ

14 մարտի 1978 թ. N 125

Քաղ. Երևան

«սեվան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին

հայաստանի կոմկուսի կենտկոմը և Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը որոշում են.

1. բնական ռեսուրսների պահպանման, ռացիոնալ օգտագործման և վերարտադրման, օրինակելի հանգստի ու ճանաչողական տուրիզմի կազմակերպման պատմության և կուլտուրայի հուշարձանների ու ազգագրական և ճարտարապետական-պատմական արժեք ներկայացնող շինությունների պահպանման ու պրոպագանդման նպատակով Սևանի ավազանի տերիտորիայում ստեղծել «Սևան» ազգային զբոսայգի:

2. «Սևան» ազգային զբոսայգու տարածություն սահմանել 150,1 հազ. հա, այդ թվում 125,3 հազ. հա ջրային մակերես և 24,8 հազ. հա` ցամաք, որից Սևանի շրջանում` 2,7 հազ. հա, Կրասնոսելսկի շրջանում` 4 հազ. հա, Վարդենիսի շրջանում` 11,4 հազ. հա, Մարտունու շրջանում` 3,5 հազ. հա ու Կամոյի շրջան` 3,2 հա, և հաստատել «Սևան» ազգային զբոսայգու սահմանները, համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Սևանա լճի ավազանում կաթնասունների ու թռչունների առավել արժեքավոր տեսակների պահպանության և թվաքանակի ու կազմի, ինչպես նաև լճի ձկնային պաշարների վերականգնման նպատակով «Սևան» ազգային զբոսայգու սահմաններում ստեղծել հինգ արգելոցներ և 10 արգելավայրեր, համաձայն թիվ 2 հավելվածի:

4. հանրապետության բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Սևանա լճում կազմակերպել 7270 հա ընդհանուր տարածությամբ հանգստյան գոտի, այդ թվում 3000 հա ջրային մակերես և 4270 հա ցամաք, համաձայն թիվ 3 հավելվածի:

5. սահմանել, որ «Սևան» ազգային զբոսայգու գործունեության և աշխատանքների կոորդինացման նկատմամբ ղեկավարությունն իրականացնում է Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությունը:

այն մինիստրությունները, գերատեսչությունները և կազմակերպությունները, որոնց ձեռնարկությունները գտնվում են ազգային զբոսայգու տերիտորիայում, իրավասության ենթակա ձեռնարկությունների տնտեսական գործունեության նկատմամբ ղեկավարություն են իրականացնում ազգային զբոսայգու ընդհանուր խնդիրներին համապատասխան:

6. հանձնարարել գյուղատնտեսության մինիստրությանը, անտառային տնտեսության պետական կոմիտեին, մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը, Սևանի ավազանի շրջանների շրջսովետների գործկոմներին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի քննարկմանը նյութեր ներկայացնել արգելոցների նպատակով հողամասերի ու ջրային տարածությունների հատկացումը ձևակերպելու համար:

7. հանձնարարել պետշինին` գիտությունների ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ու նախագծային կազմակերպությունների հետ համատեղ կազմել «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեման և մինչև 1978 թվականի վերջն այն ներկայացնել Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի հաստատմանը:

8. հանձնարարել գյուղատնտեսության մինիստրությանը և անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1979 թվականին մշակել սովխոզների, կոլտնտեսությունների ու անտառտնտեսությունների ներքին հողաշինարարության կոմպլեքսային նախագծերը` «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեմային համապատասխան:

9. պարտավորեցնել այն մինիստրություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին, որոնց ձեռնարկությունները գտնվում են «Սևան» ազգային զբոսայգու տերիտորիայում, տարեկան ու հեռանկարային պլաններում նյութական ռեսուրսներ և միջոցներ նախատեսել իրավասության ենթակա օբյեկտներում ազգային զբոսայգու պահանջներին ու խնդիրներին համապատասխան միջոցառումներ անցկացնելու համար:

10. հանձնարարել հեռուստատեսության և ռադիոհաղարդումների պետական կոմիտեին, կուսակցության Սևանի, Մարտունու, կամոյի, վարդենիսի և Կրասնոսելսկի շրջկոմներին ու ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` բնակչության շրջանում լայն բացատրական աշխատանք տանել «Սևան» ազգային զբոսայգու նշանակության և Սևանա լճի ավազանի բնական ռեսուրսների պահպանման ու ռացիոնալ օգտագործման խնդիրների վերաբերյալ, այդ աշխատանքում ներգրավելով առաջատար մասնագետների, բնության պահպանության հանրապետական ընկերության և «գիտելիք» ընկերության տեղական բաժանմունքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահ` Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

հավելված թիվ 1

հայաստանի կոմկուսի կենտկոմի և

Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

«սեվան» ազգային զբոսայգու սահմանների նկարագրությունը

Սևանի շրջանի լճափ գյուղի մոտ «Սևան» ազգային զբոսայգու սահմանն անցնում է Սևան- կամո ավտոճանապարհով (22 կմ) և կամոյի շրջանի այրիվան գյուղից հետո թեքվում է դեպի արևելք` նորադուզ գյուղի ուղղությամբ (5 կմ), այնուհետև դեպի հարավ` նորադուզի հրվանդանի անտառատունկերի սահմանով (2,5 կմ) և Սևանա լճի նախկին ափով (13 կմ):

Մարտունու շրջանում ազգային զբոսայգու սահմանն անցնում է կամո-մարտունի-վարդենիս ավտոտրասսայով` մինչև մասրիկ գետի հին հունը:

վարդենիսի շրջանում, մասրիկ գետի հունի մոտ, սահմանը թեքվում է դեպի հարավ և անցնում է գետի երկայնքով 4-5 կմ, իսկ այնուհետև թեքվում դեպի հյուսիս` մինչև նորակերտ գյուղը:

նորակերտ գյուղի մոտ սահմանը մոտենում է զոդ-շորժա երկաթուղագծին, այնուհետև միանում է վարդենիս-շորժա ավտոմոբիլային ճանապարհին և ձգվում է մինչև կրասնոսելսկի շրջանի արտանիշ գյուղը:

կրասնոսելսկի շրջանում սահմանը թեքվում է դեպի արևմուտք (արտանիշի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ) և շորժա գյուղից անցնում է կրասնոսելսկ-Սևան ավտոճանապարհով մինչև Սևան քաղաք (Սևանի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ):

այնուհետև սահմանը թեքվում է դեպի հարավ և եզրափակվում է Լճափ գյուղի մոտ:

հավելված թիվ 2

հայաստանի կոմկուսի կենտկոմի և

Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

«սեվան» ազգային զբոսայգու արգելոցների ու արգելավայրերի սահմանների նկարագրությունը

արգելոցներ

արտանիշի - տեղավորված է կրասնոսելսկի և վարդենիսի շրջաններում, ընդհանուր տարածությունը 6420 հա, որից`

ցամաք - 2220 հա (արտանիշ թերակղզի), այդ թվում վարելահողեր` 51 հա, խոտհարքներ` 14 հա, արոտավայրեր` 764 հա և չօգտագործվող հողեր` 1391 հա.

ջրային

մակերես - 1400 հա (Սևանա լիճը արտանիշ թերակղզու մոտ).

ջրային

մակերես - 2800 հա (Սևանա լիճը ջիլ գյուղից մինչև դարա գյուղը).

գիլլի - տեղավորված է վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը 1000 հա, որից ցամաք` 1000 հա, այդ թվում վարելահողեր` 930 հա, չօգտագործվող հողեր` 70 հա.

կարճաղբյուրի - տեղավորված է վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը 3750 հա, որից`

ցամաք - 200 հա (չօգտագործվող հողեր լճավան գյուղի մոտ).

ջրային մակերես - 50 հա (լճավան լիճ).

ջրային մակերես - 3500 հա (Սևանա լիճը կարճաղբյուր գյուղից մինչև ծովինար գյուղը).

լիճքի - տեղավորված է Մարտունու շրջանում, ընդհանուր տարածությունը 600 հա, որից`

ցամաք - 350 հա (անտառներ).

ջրային մակերես - 250 հա (լիճք լիճ).

նորադուզի - տեղավորված է Սևանի շրջանում և կամոյի շրջանում, ընդհանուր տարածությունը 3600 հա, որից`

ցամաք - 150 հա, որից չօգտագործվող հողեր Կամոյի շրջանում` 40 հա, Սևանի շրջանում` 110 հա.

ջրային մակերես - 3450 հա (Սևանա լիճը նորադուզ թերակղզու մոտ):

արգելավայրեր

ծովինարի - տեղավորված է Կամոյի շրջանի Նուխան գյուղից մինչև վարդենիսի շրջանի ծովինար գյուղը` Սևանա լճի հարավային և արևմտյան ափերին ու ջրային մակերեսին, միջին լայնությունը 100 մ, ընդհանուր տարածությունը 400 հա: մնացած արգելավայրերը տեղավորված են գետաբերաններին (մինչև 50 մ լայնությամբ ափերի ընդգրկումով)`

գավառագետ - 3,5 կմ

ծակքար - 6,5 կմ

լիճք - 2 կմ

արգիչի - 3 կմ

մարտունի - 1,8 կմ

վարդենիս - 2 կմ

մակենիս-կարճաղբյուր

-

1,5 կմ

Մասրիկ - 8 կմ

բաբաջան - 6 կմ

հավելված թիվ 3

հայաստանի կոմկուսի կենտկոմի և

Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

«սեվան» ազգային զբոսայգու հանգստյան գոտու սահմանների նկարագրությունը

1. Սևանի շրջանում` 620 հա, այդ թվում ջրային մակերես` 300 հա և ցամաք` 320 հա (Սևանի թերակղզի):

2. Սևանի ու կրասնոսելսկի շրջաններում` 3150 հա (ծովագյուղ գյուղից մինչև շորժա գյուղը), այդ թվում ջրային մակերես` 1600 հա և ցամաք` 1550 հա, որից` Սևանի շրջանում` 500 հա ու կրասնոսելսկի շրջանում` 1050 հա:

3. Մարտունու շրջանում` 2500 հա (ծովինար գյուղից մինչև ներքին գետաշեն գյուղը), այդ թվում ջրային մակերես` 800 հա և ցամաք` 1700 հա:

4. վարդենիսի շրջանում` 400 հա, այդ թվում ջրային մակերես` 200 հա և ցամաք` 200 հա (կարճաղբյուր գյուղի շրջանում):

5. կամոյի շրջանում` 600 հա (կարմիր գյուղ ու լանջաղբյուր գյուղերի դիմաց), այդ թվում ջրային մակերես` 100 հա և ցամաք` 500 հա:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։