Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՍՈՒՐԵՆԱՎԱՆ, ԱՐՄԱՇ ԵՎ ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-05 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2009 թվականի N 93-Ն

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՍՈՒՐԵՆԱՎԱՆ, ԱՐՄԱՇ ԵՎ ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-05 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-05 մրցույթի արդյունքները` 368452214,00 դրամ արժեքով (մրցութային առաջարկի բացման օրվա` 2008 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով մեկ ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 305.88 դրամի, պայմանագրի արժեքը կազմում է 1204564.58 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. փետրվարի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։