ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի թիվ 5-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով), համաձայն կից հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 15.01.08 թ. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարների չափերը հաստատելու մասին» N 5-Ն որոշումը։
Համայնքի ղեկավար՝ Դ. Օհանյան
Հավելված
Մալաթիա-Սեբաստիա
համայնքի ավագանու
21.01.09 թ.
թիվ 5-Ն որոշման
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)
Հ/հ Գործունեության տեսակը Մեկ քմ վարձա-
կալական տարածքի
տարեկան վարձավճարի չափը (գործակիցներով)
1. Բյուջետային հիմնարկներ 1
2. Համատիրություններ 3
3. Հասարակական, բարեգործական, կրթական, մշակութային, սպորտային կազմակերպություններ ու միություններ, դրանց գրասենյակներ 2
4. Քաղաքական կուսակցությունների գրասենյակներ 5
5. Առևտուր, հասարակական սնունդ 15
6. Կենցաղսպասարկում 5
7. Արտադրություն 5
8. Գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր 30
9. Գործունեության այլ տեսակներ 3
10. Խորդանոցներ 1
Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի
աշխատակազմի քարտուղար՝ Ս. Հարթենյան