Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-12-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 182-Ն

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.04.06 N 630-Ն)

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել հարկային մարմինները։

(1-ին կետը փոփ. 27.04.06 N 630-Ն, 22.01.09 N 78-Ն)

2. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով լիազորված մարմին ճանաչել հարկային մարմինները:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների թույլատրելի մոդելների ցանկը, հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլտվության տրամադրման կարգը, կիրառման համար թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը:

(3-րդ կետը փոփ. 27.04.06 N 630-Ն)

4. Մինչև սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով կիրառման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների հաստատումը՝ թույլատրվում է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մարտի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։