Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-02-12-ից մինչև 2025-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-05-25Բացել ARLIS-ում

040.0177.09.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2001 թվականի N 177

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակ է համարվում միջոցառմանը մասնակցող յուրաքանչյուր անձի կողմից ներմուծված յուրաքանչյուր բաժանելի ապրանքատեսակից մինչև 50 միավոր (հատ, զույգ և այլն), եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 250 հազ. դրամը:

(1-ին կետը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված նմուշային քանակներով` ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսային վճարներից, եթե միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հրավերով կամ նրանց նախաձեռնությամբ:

3. Յուրաքանչյուր ցուցահանդես, միջազգային տոնավաճառ կամ նմանատիպ այլ միջոցառում կազմակերպելու դեպքում կազմակերպող կողմը նախապես` նշված շրջանակներում ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 15 օր առաջ, վերադաս մաքսային մարմնին գրավոր տեղյակ է պահում միջոցառման անցկացման ժամկետների և վայրի մասին:

(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)

4. Սահմանել, որ`

ա) ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, իսկ հետո արտահանվող ապրանքները` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Միջոցառման ընթացքում իրացված կամ այլ նպատակներով տնօրինված ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով.

բ) մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը կրում է այդ ապրանքները տեղափոխող անձը:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։