Հոդված 15. Անցումային դրույթներ
Հոդված 15. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական դատարանների վարույթում գտնվող գործերը, տարածքային ընդդատությանը համապատասխան, փոխանցվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:
4. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որի ընդդատությանն է վերապահված համապատասխան գործը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
5. Քաղաքացիական դատարանների կայացրած դատական ակտերի կատարման ընթացքում ծագող և դատական կարգով լուծում պահանջող հարցերով իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
6. Քաղաքացիական դատարանների քննած և ավարտած գործերով լրացուցիչ վճիռ կայացնելու, վճիռը պարզաբանելու, վճռի վրիպակները, տառասխալները և թվաբանական սխալներն ուղղելու համար իրավասու դատարան է համարվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. փետրվարի 11
Երևան
ՀՕ-44-Ն