Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԵՏԱՂԵ ՑԱՆԿԱՊԱՏԵՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 1987 թ. N 620

Քաղ. Երևան

ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԵՏԱՂԵ ՑԱՆԿԱՊԱՏԵՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել Հայկական ՍՍՀ պետշինի և Հայկական ՍՍՀ բնակարանային կոմունալ տնտեսության մինիստրության հետ համաձայնեցված` Երքաղսովետի գործկոմի առաջարկությունը, և թույլատրել Հայկական ՍՍՀ քաղաքներում ու մյուս բնակավայրերում մանրածախ վաճառքի հանվող մետաղե ցանկապատեր կանգնեցնել թաղման համար հատկացվող տեղամասերում:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թ. հուլիսի 31-ի թիվ 444 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ գերեզմանատներից օգտվելու կանոնների 15-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելվում է դամբարանների կառուցումը, թանկարժեք հուշարձանների և այլ կառուցվածքների կանգնեցումը գերեզմանների վրա»:

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ` Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։