ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
2 փետրվարի 2009 թ.
ք. Երևան N 09-27-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 02.02.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեյք Մոդերն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0740 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0742 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գագվագ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0738 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա։
Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(02.02.2009թ. հր. N 09-27-Լ)
Հ/Հ Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործունե-ության իրակա-նացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-նեության տեսակը Գործունե-ության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկութ-յուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-կութ-յուններ
1 «Մեյք Մոդերն» ՍՊԸ ք. Երևան, Բաղրամյան 70, բն. 84, հեռ. 562– 425, 4-888-385 ԱԳ 0740 30.01.08թ. 00253292 736 Ռիելթորական գործունե-ություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի -համաձայն
2. «էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊԸ ք. Երևան, Վարդանանց 22, բն. 138, հեռ. 3– 182-838 ԱԳ 0742 30.01.08թ. 01557719 738 Ռիելթորական գործունե-ություն ՀՀ Անժւսմկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Գագվագ» ՍՊԸ Շիրակի մ-զ, Գուսանագյուղ հ-ք, /ք. Թալին, Շահումյան 12, բն. 31/ հեռ. 02492-32-60, 4– 669-697 ԱԳ 0738 30.01.08թ. 05530074 734 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով