Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում`

ա) 189 հոդվածի սանկցիայից հանել «չգրանցված մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումից, հրապարակումից կամ տարածումից ստացված եկամտի բռնագրավմամբ» բառերը.

բ) 219.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 2191. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները».

գ) 244.2 հոդվածի առաջին մասից հանել «48.1 » թիվը և «169 հոդվածով» բառերը փոխարինել «48.1 և 169 հոդվածներով» բառերով:

դ) 244.3 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 244.3 . Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.1, 170.2, 170.3, 170.4, 170.6 և 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից):

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի տեղական մարմինների պետերը, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահները, նրանց տեղակալները»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։