ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2009 թվականի N 56-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 80-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունվարի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հունվարի 29-ի N 56-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Հ. ՉԵՔԻՋՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ
Լ. Գալստյան
(համաձայնությամբ) - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի տնօրեն
Ս. Սարաջյան
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
Կ. Հովհաննիսյան
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Ա. Մխիթարյան
- Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի
տնօրեն
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Է. Միրզոյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
(համաձայնությամբ)
Ս. Սարգսյան - ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Ա. Ասատրյան - երաժշտագետ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան