Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-03-05-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605263

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27.1 -րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, Հայաստնի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը (Հավելված 1):

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 14-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եվ հաշվարկման գործընթացներին հետեվելու

1. Վսատահված անձն իրավունք ունի հետևելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:

2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է հայտարարություն:

(2-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` հանձնաժողովի գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում են համապատասխան հայտարարություն:

(3-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)

4. Վստահված անձը քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում կարող է ներկա գտնվել տպագրատանը, ինչպես նաև իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:

5. Վստահված անձն իրավունք ունի քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:

6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում վստահված անձը` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք ունի հետևել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին:

7. Սույն կարգում թվարկված գործընթացներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքին: Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձև):

(հավելվածը լրաց 10.02.09 N 3-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։