Անցնել բովանդակությանը

ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ (ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ) ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՏՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԿԻՆՈՄԵԽԱՆԻԿՆԵՐԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1990-05-14-ից մինչև 1999-03-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-03-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 1990 թ. թիվ 221

ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ (ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ) ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՏՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԿԻՆՈՄԵԽԱՆԻԿՆԵՐԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության հետ, ևքաղաքատիպ ավաններում (բանվորական ավաններում) բնակվող աշխատող մանկական երաժշտական, գեղարվեստական դպրոցների, արվեստների դպրոցների դասատուներին ևկինոմեխանիկներին վերապահել ջեռուցումով ևլույսով անվճար բնակարանների իրավունք` պահպանելով այդ արտոնությունները կենսաթոշակի անցնելու ժամանակ, եթե նշված աշխատողների ընդհանուր աշխատանքային ստաժը քաղաքատիպ ավաններում (բանվորական ավաններում) կազմում է 10 տարուց ոչ պակաս:

Նշված միջոցառումների իրականացման ծախսերը կատարել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների միջոցների հաշվին:

Հայկական ԽՍՀ Մինիստրների

խորհրդի նախագահ Վ. Մարգարյան

Հայկական ԽՍՀ Մինիստրների

խորհրդի գործերի կառավարիչ Հ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։