Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11009081

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 փետրվարի 2009 թ.

ք. Երևան N 89-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով.

Հրամայում եմ`

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի երկարատև վերապատրաստման ծրագրերով) կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելված 1-ի «2. Մրցույթի անցկացման կարգը» կետի 2.7 ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Ասպիրանտուրա ընդունվող դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատումով՝

ա. անգլերեն լեզու - "TOEFL" ստորին անցումային միավորին համապատասխան.

բ. գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - "on Daf" և "TCF" պահանջներին համապատասխան մակարդակով: Մասնագիտական առանձնահատկություններից ելնելով՝ դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից՝ նախարարության թույլտվությամբ.

գ. «Համակարգչից օգտվելու հմտություններ» - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան» (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 28-ի N 1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան):

ՀՀ կրթության և գիտության

նախարար` Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։