Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇԱՐՈՒՄՆ ԱՊՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1990-05-17-ից մինչև 1999-03-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-03-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 1990 թ. N 235

Քաղ. Երևան

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1990 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇԱՐՈՒՄՆ ԱՊՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 440 ՈՐՈՇՈՒՄԸ

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թ. ապրիլի 30-ի «Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում Լենինգրադ քաղաքի պաշարումն ապրած քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 440 որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ, հաշվի առնելով Լենինգրադ քաղաքի պաշարման ժամանակաշրջանում լենինգրադցիների կողմից ցուցաբերված հերոսությունը և պաշարումն ապրած լենինգրադցիների կենսապայմանների հետագա բարելավման նպատակով`

ա) պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի «Պաշարված Լենինգրադի բնակչին» նշանով պարգևատրված քաղաքացիների վրա է տարածել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1985 թ. մայիսի 14-ի թիվ 416 որոշմամբ (Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. հունիսի 4-ի թիվ 340 որոշում) և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թ. ապրիլի 14-ի թիվ 375 որոշման 8-րդ կետով նախատեսված (Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թ. մայիսի 10-ի որոշման 6-րդ կետ) արտոնությունները.

բ) սահմանել է` նշված որոշումը գործողության մեջ դնել 1990 թվականի մայիսի 9-ից:

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ` Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։