Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 53-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունվարի 2009 թ.

ք. Երևան N 53-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2005 թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008 թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները ԵՎ N 328 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70, 72-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգ»-ի 13 կետի պահանջներով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա ներքոնշյալ պայմաններով.

Դասիչը,

մասնագիտությունը Կրթության ձևը և ուսուցման տևողությունը Ընդունելության սահմանային տեղերի քանակը

0602-«Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)» Առկա, 2 տարի 30

2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» Առկա 4 տարի 30

2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» Առկա, 4 տարի 30

2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում» Առկա, 4 տարի 30

0201-«Իրավագիտություն» Առկա, 2 տարի 240

0602-«Մենեջմենթ»

(կառավարում ըստ ճյուղերի) Առկա, 2 տարի 240

2201-«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» Առկա, 3 տարի 240

2203-«Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» Առկա, 3 տարի 240

2302-«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում զբոսաշրջային համալիրներում» Առկա, 3 տարի 240

0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի) Առկա, 3 տարի 240

0601-«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» (ըստ ճյուղերի) Առկա, 2 տարի 240

0207-«Թարգմանություն և գործավարություն» Առկա, 4 տարի 30

2. Դադարեցնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագով գործունեության լիցենզիայի գործողությունը, այդ կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005թ. ապրիլի 25-ի N 169-Ա/Ք, օգոստոսի 26-ի N 510-Ա/Ք, 2008թ. ապրիլի 22-ի N 257-Ա/Ք հրամանները և N 328 լիցենզիան:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

Նախարար՝ Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։