Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը
Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը
1. Ուսումնական հաստատությունն ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում է համապատասխան փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ):
2. Ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում են պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին` զինվորական և դրան համապատասխանող քաղաքացիական կրթության պետական նմուշի ավարտական փաստաթուղթ):
3. Ոչ պետական հանրակրթական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզավորման պահից:
4. Պետական նմուշի ավարտական փաստաթուղթը հավատարմագրված մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար պարտադիր պայման է:
5. Պետական մարմինների և բյուջետային հիմնարկների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված պետական նմուշի ավարտական փաստաթուղթն է:
6. Տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք:
(44-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209)