Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 13. Ուսումնական հաստատությունների տիպերը
Հոդված 13. Ուսումնական հաստատությունների տիպերը
1. Ուսումնական հաստատությունների տիպերն են`
1) նախադպրոցական.
2) հանրակրթական (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր).
3) միջին մասնագիտական.
4) բարձրագույն մասնագիտական.
5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.
6) հետբուհական մասնագիտական կրթության:
2. Սույն օրենքին համապատասխան` կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաև ոչ ուսումնական հաստատություններում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:
(13-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209)