Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
1. Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.07.01 ՀՕ-209)
5. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.07.01 ՀՕ-209)