Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`
1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և բնապահպանական աշխարհայացքի դաստիարակությունը.
2) կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ.
3) կրթության բնագավառում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը.
4) միջազգային կրթական համակարգում ինտեգրացումը.
5) սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը.
6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.
7) ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը.
8) պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը.
9) պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը: