Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2009 թվականի N 57-Ա

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու շահագործումն ապահովելու և հսկողությունն ուժեղացնելու նպատակով`

1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`

1) իրենց իրավասությունների սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության առանձին ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների կողմից` սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու կիրառումն ապահովելու համար.

2) մինչև 2009 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների (որոնց իրականացման դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր է) լիցենզավորման կարգերը սահմանող որոշումներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես`

ա. լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում նախատեսել լիցենզավորվող սուբյեկտի կողմից գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու վերաբերյալ պահանջը,

բ. որպես լիցենզիայի գործողության կասեցման հիմք` նախատեսել գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայությունը,

գ. տվյալ օրացուցային տարում գործունեության լիցենզավորման մերժման հիմքերում նախատեսել նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաները կիրառողների գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համապատասխան լիցենզավորող մարմիններ ներկայացնել տեղեկատվություն գործունեության տվյալ ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ չտեղադրած և այն հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների մասին, որոնց գործունեությունը կասեցվել է 10 օրով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. փետրվարի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։