Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309095

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

30 հունվարի 2009 թ. թիվ 04-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 9-ի «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» Ձև թիվ 6-ՄԵՔ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 125-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևից հանել «գյուղական և քաղաքային համայնքները» բառերը, իսկ «Հունվարի 3-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին» բառերը փոխարինել «Հունվարի 7-ին, ապրիլի 7-ին, հուլիսի 7-ին» բառերով:

2. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի լրացման հրահանգի 2-րդ կետում` «գյուղական (քաղաքային) համայնքների և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող՝ գյուղատնտեսական տեխնիկա ունեցող կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի» բառերով:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։