Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-03-26-ից մինչև 2019-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302370

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան N 122-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թ. թիվ 122-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության» ձև թիվ 26-գտ (տարեկան) պետական վիճակագրական Հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 02-Ն)

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. «Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ» թիվ 01 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ձեռնարկությանը պատկանող էգերից տվյալ տարում կենդանի վիճակում ծնված ձագերի (ներառյալ ծնվելու օրը վաճառված, մորթված և անկած) թիվը:

6. «Դրանցից անկել են» թիվ 02 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են կենդանի ծնվածների թվից անկած, ոչնչացված և կորած ձագերի թիվը: Դրսից ձեռք բերված մատղաշների անկումը այս տողով չի արտացոլվում:

7. «Վաճառվել է տոհմային նպատակների համար» թիվ 03 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են միայն տոհմային նպատակների համար վաճառված, իսկ «Իրացվել է մորթի ստանալու համար» թիվ 04 տողով` միայն մորթի ստանալու համար իրացված քանակները:

8. « 200 թ. հունվարի 1-ին առկա են` մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 05, 06 տողերով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետին առկա` 8 ամսականից բարձր արուների ու էգերի թիվը:

9. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ» թիվ 07 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հունվարի 1-ի դրությամբ հոտի համալրման համար թողնված, ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված մատղաշների քանակը:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

___________________________________________

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է

կատարել նշում

Կազմակերպական-իրավական ձևը _______________ o

ծածկագիրը՝* I_I_I_I

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

Մարզը ________________________________ I_I_I

Գտնվելու վայրը_________________________________

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից

տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում

են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում: Ձև N 26-գտ

տարեկան

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __122-Ն ___ որոշմամբ

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձիք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

հունվարի 12-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Ձևը փոփ. 30.01.09 թիվ 02-Ն)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ.

Տողի

N

Ցուցանիշներ Քանակը (գլուխ)

Աղվես Բևեռ-

աղվես Ջրաքիս նուտրիա

Ա Բ 1 2 3 4

01 Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ

02 Դրանցից անկել են

03 Վաճառվել է տոհմային նպատակների համար

04 Իրացվել է մորթի ստանալու համար

05 200 թ. հունվարի 1-ին առկա են`

մեծահասակ արուներ

06 մեծահասակ էգեր

07 Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև, հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ

«____» ________________ 200 թ. Ղեկավար՝ _______________________

____________________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։