Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-03-26-ից մինչև 2013-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302365

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան N 125-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» Ձև թիվ 6-ՄԵՔ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թ. թիվ 125-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ձև թիվ 6-մեք (տարին երեք անգամ) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 04-Ն)

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3. Հաշվետվությունում լրացվում են գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակն, անկախ դրանց սեփականության ձևից, պատկանելիությունից և սարքինության վիճակից:

4. «Տրակտորներ, ընդամենը»` թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորների թիվը, ներառյալ այն տրակտորները, որոնց վրա մոնտաժված են բուլդոզերներ, սկրեպերներ, առու փորողներ, ոռոգման մեքենաներ, արմատահանող հավաքողներ և այլն:

5. «Բեռնատար ավտոմեքենաներ»` թիվ 02 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող բեռնատար ավտոմեքենաների թիվը, ներառյալ ավտոցիստեռները (բենզին, կաթ և այլն փոխադրող): Այն ավտոմեքենաները, որոնց վրա մոնտաժված են հատուկ հարմարանքներ (ավտոբենզին լիցքավորողներ, ինքնաշարժ կռունկներ) այս տողով չեն լրացվում:

6. «Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշի»` թիվ 03 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հացահատիկահավաք կոմբայնների թիվը:

7. «Տրակտորային կցասայլակներ»` թիվ 04 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող միայն տրակտորային կցասայլակների թիվը: Այս տողով, ավտոմոբիլային կցասայլերը ցույց չեն տրվում:

8. «Տրակտորային խոտհնձիչներ»` թիվ 05 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային կցովի, կախովի և կիսակախովի խոտհնձիչները (ներառյալ հնձիչ մանրացնողները և հնձիչ տափակեցնողները), որոնք նախատեսված են խոտի, կանաչ կերի և սիլոսի, եգիպտացորեն, արևածաղիկ և խոտաբույսեր հնձելու համար: Այս տողով չեն ընդգրկվում խուրձ կապող հնձիչները:

9. «Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք»` թիվ 06 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կերահավաք (ներառյալ սիլոսահավաք) կոմբայնները:

10. «Կարտոֆիլահավաք կոմբայններ»` թիվ 07 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կարտոֆիլ հավաքող կոմբայնները: Այս տողով, կարտոֆիլ քանդող և տնկող մեքենաները ցույց չեն տրվում:

11. «Մամլիչբարդոձիչներ»` թիվ 08 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող մամլիչ-բարդոձիչները:

12. «Հատիկազտիչ մեքենաներ»` թիվ 09 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հատիկազտիչ մեքենաները, ներառյալ հատիկ մաքրող-չորացնող կայանների ու կոմպլեքսների մաքրող մեքենաները:

13. «Տրակտորային շարքացաններ»` թիվ 10 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող շարքացանները:

14. «Տրակտորային գութաններ»` թիվ 11 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են միայն ընդհանուր օգտագործման, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային գութանները, առանց ճահճային, այգիների և այլ գութանների:

15. «Կուլտիվատորներ»` թիվ 12 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կուլտիվատորները, առանց հարթակտրիչների ու խորը փխրեցնողների:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

___________________________________________

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է

կատարել նշում

Կազմակերպական-իրավական ձևը _______________ o

ծածկագիրը՝* I_I_I_I

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

Մարզը ________________________________ I_I_I

Գտնվելու վայրը_________________________________

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից

տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում

են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում: Ձև N 6-գտ մեք

տարին 3 անգամ

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __125-Ն___որոշմամբ

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

Հունվարի 7-ին, ապրիլի 7-ին, հուլիսի 7-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(ձևը փոփ. 30.01.09 թիվ 04-Ն)

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ.

Տողի N

Առկայությունը

որից` սարքին

վիճակում

Ա Բ 1 2

Տրակտորներ-ընդամենը 01

Բեռնատար ավտոմեքենաներ 02

Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշների 03

Տրակտորային կցասայլակներ 04

Տրակտորային խոտհնձիչներ 05

Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք 06

Կարտոֆիլահավաք կոմբայններ 07

Մամլիչ-բարդոձիչներ 08

Հատիկազտիչ մեքենաներ 09

Տրակտորային շարքացաններ 10

Տրակտորային գութաններ 11

Կուլտիվատորներ 12

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (13) __ ______ մարդ

*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները

«____» ________________ 200 թ. Ղեկավար՝ _______________________

_______________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։