Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2008 թվականի N 1057-Ն

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 1057-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

1. Ցորենի սերմացու 1001 90 100

2. Փափուկ ցորեն և փափուկ ցորենի սերմացու 1001 90 910

3. Գարու սերմեր 1003 00 100

4. Կարտոֆիլի սերմացու 0710 10 000

5. Նավթ և նավթամթերք 2710 00 000

6. Պարարտանյութ՝ հանքային կամ քիմիական (ազոտական, ֆոսֆորական, կալիումական և 2 կամ 3 սնուցող տարրերի՝ ազոտի, ֆոսֆորի ու կալիումի պարունակությամբ) 3102, 3103, 3104, 3105

7. Զենք և զինամթերք, դրանց մասերն ու պարագաները 93

8. Կրաքար, դոլոմիտ և այլ տեսակի կրաքարեր 251710200

9. Գիպս և անհիդրիդ 252010000

10. Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ` խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և ցեմենտ` հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, պատրաստի կամ կլինկերի տեսքով 2523

(հավելվածը լրաց. 22.01.09 N 206-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։