Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009136

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 մարտի 2009 թ. թիվ 50-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ որոշում է.

1. 2009 թվականի մայիսի 11-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Զբիգնեֆ Բոնեկ» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2009 թ. մարտի 12

ք. Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի մարտի 10-ի

թիվ 50-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԶԲԻԳՆԵՖ ԲՈՆԵԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

1. «Զբիգնեֆ Բոնեկ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Զբիգնեֆ Բոնեկ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2009»:

Հուշադրամի դարձերեսին Լեհաստանի ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Զբիգնեֆ Բոնեկի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Զբիգնեֆ Բոնեկի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «ZBIGNIEW BONIEK» գրառումը:

Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925.0± 5.0

Զանգվածը 28,28 ± 0,25 գ

Տրամագիծը 38,61 ± 0,15 մմ

Ձևը կլոր

Որակը պրուֆ

Ձևավորումը դրոշմատպագրություն դարձերեսին

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 50.000 հատ

1.2 «Զբիգնեֆ Բոնեկ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։