Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2009 թվականի N 271-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 9-րդ կետից հանել «(բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանսպորտային միջոցների փաստաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուսաց լեզվով)» բառերը,

բ. 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և ավտովարորդների» բառերը,

գ. 12-րդ կետում «հավաքակայանի առկայությունը» բառերը փոխարինել «հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք» բառերով, իսկ «հիմունքներով» բառից հետո լրացնել «(բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա» բառերով,

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզավորող հանձնաժողովից ստանալով տեղեկանք` համաձայն N 5 ձևի, ներկայացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ստանում է ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, և ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին` լիցենզիայի ներդիրում` համաձայն N 7 ձևի, նշելու համար:»,

ե. NN 3 և 8 ձևերի ցանկերից հանել 2-րդ սյունակը,

զ. N 4 ձևի 3-րդ կետից հանել «Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և» բառերը, իսկ «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով,

է. N 4 ձևի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ը. N 4 ձևի 7-րդ կետը «հավաքակայանի» բառից հետո լրացնել «անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի» բառերով, իսկ «պայմանագիր» բառից հետո` «, բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և ավտովարորդի առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթեր» բառերով,

թ. N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

ժ. N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

2) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին և 20.1-20.4-րդ կետերով.

«13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը և դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին».

«20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու կապակցությամբ կազմակերպությունը դիմում է լիցենզավորող մարմին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի, դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար:

20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի:

20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար:

20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը և գրանցման ժամանակավոր կտրոնը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի պահանջվում:».

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

4) հաստատել NN 9, 10 և 11 ձևերը` համաձայն N 4 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. մարտի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 12-ի N 271-Ն որոշման

«Ձև N 5

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

_____ _______________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կազմակերպության

անվանումը_______________________________________________________

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու

(բնակության) վայրը _________________________________________________

Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման

համարը, ամսաթիվը _________________________________________________

NN

ը/կ Ավտոմոբիլի Ինչ հիմունքով է

շահագործվում

(սեփականության,

վարձակալման)

մակնիշը հաշվառման

համարանիշը թողարկման

տարեթիվը

1 2 3 4 5

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ __________________ 200 թ.»

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 12-ի N 271-Ն որոշման

«Ձև N 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԾ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ N 00000

Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի

ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման

________________________________________________________

(նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)

Կազմակերպության անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը _________________________

_________________________________________________________

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)

գտնվելու (բնակության) վայրը _____________________________________

________________________________________________________

Ավտոմոբիլի մակնիշը___________________________________________

Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ________________________________

Դեղին հիմնագույնի համարանիշը ___________________________________

Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)________________________________

Ներդիրը տալու ամսաթիվը _______________________________________

Ներդիրի գործողության ժամկետը ___________________________________

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 12-ի N 271-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 655-Ն որոշման

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՏԾ N 00000

Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

ուղևորափոխադրումների կազմակերպման

___________________________________________________________

(նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)

Տրվում է _____________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

Կազմակերպության

(անհատ ձեռնարկատիրոջ) __________________________________________

(գտնվելու (բնակության) վայրը)

Լիցենզիայի գործողության

ժամկետը` անժամկետ

Լիցենզիան տալու ամսաթիվը` ___ ________ 200 թ.

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ______________ _____________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 12-ի N 271-Ն որոշման

Ձև N 9

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

____________________________________________ կողմից մարդատար-տաքսի

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

ավտոմոբիլի (ավտոմոբիլների) սեփականատիրոջ փոփոխության մասին

NN

ը/կ Ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

մակնիշը հաշվառման համարանիշը թողարկման տարեթիվը դեղին հիմնագույնի համարանիշը նախկին սեփակա-նատերը նոր սեփակա-նատերը

1 2 3 4 5 6 7

Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում

վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար _____________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________________ 200 թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

Ձև N 10

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

________________________________________ կողմից մարդատար-տաքսի

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի

ներդիրի ժամկետը լրանալու մասին

NN

ը/կ Հանվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների)

մակնիշը հաշվառման

համարանիշը դեղին հիմնագույնի

համարանիշը թողարկման

տարեթիվը

1 2 3 4 5

Տրվում է նշված ավտոմոբիլին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը հանձնելու

համար:

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ____________ _____________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար ___________ _____________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________________ 200 թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

Ձև N 11

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____

________________________________________ կողմից մարդատար-տաքսի

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

ավտոմոբիլի և դրան հատկացված լիցենզիայի ներդիրի փոխարինման մասին

Լիցենզավորող մարմնի ներդիրը տրամադրելու որոշման համարը, ամսաթիվը ____

NN

ը/կ Հանվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների) Փոխարինվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների) Ավտոմոբիլի (ավտոմոբիլ-

ների) դեղին

հիմնագույնի համարանիշը

մակ-նիշը հաշվառման համարանիշը թողարկման տարեթիվը մակ-նիշը հաշվառման համարանիշը թողարկման տարեթիվը

1 2 3 4 5 6 7 8

Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և

հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________________ 200 թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։