Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2009 թ.

ք. Երևան թիվ 154-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանի հավելված 5-ի «Ընթացիկ ծախսեր» դասի 472000 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)» խմբի 472900 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվի «472911 Այլ նպաստներ» տողից հետո լրացնել`

« 2 472912 Այլ տրանսֆերտներ (աջակցություններ, փոխհատուցումներ) 2721

»

տողը.

2) Հրամանի հավելված 16-ի «Ընթացիկ ծախսեր» դասի 470000 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ» կատեգորիայի.

ա. նկարագրության երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սոցիալական ռիսկերից պաշտպանությունը կարող է նաև տրամադրվել անուղղակիորեն, օրինակ` ուսման, բուժման, վերականգնողական և այլ ծառայությունների ձեռքբերման դիմաց ծախսերը փոխհատուցելու եղանակով: Հարկային արտոնություններ սահմանելը կամ աշխատավարձերի համար սուբսիդիաներ տրամադրելը սոցիալական նպաստներ չեն համարվում:»:

բ. «471000-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ» խմբի նկարագրության մասի առաջին նախադասության` «միայն կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից`» բառերը փոխարինել` «կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի և այլ մարմինների կողմից`» բառերով:

գ. «471200-Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին» սինթետիկ հաշվի նկարագրության մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին (471200) հաշիվը ներառում է կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի և այլ մարմինների կողմից տնային տնտեսությունների օգտին երրորդ անձանց կատարված վճարները:»:

դ. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այս խումբը ներառում է բյուջեից բնակչության առանձին խմբերին ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դրամական տեսքով օգնությունների, փոխհատուցումների, խրախուսումների տրամադրման գծով ծախսերը, ինչպես նաև նրանց օգտին երրորդ անձանց կատարած վճարները: Մասնավորապես, այս խումբը ներառում է ընչազուրկ և խոցելի անձանց օժանդակության և աջակցության նպատակով հատկացվող տրանսֆերտները, ուսման վարձի, բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի, գերեզմանների բարեկարգման և հուղարկավորության ծախսերի փոխհատուցումները և օգնությունները, ինչպես նաև ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային հատկացումները:»:

ե. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի նկարագրության «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Այլ նպաստներ բյուջեից» հատվածի` «472911 Այլ նպաստներ» տողից հետո լրացնել`

« 472912 Այլ տրանսֆերտներ (աջակցություններ, փոխհատուցումներ)

»

տողը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

Նախարար` Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։