ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ա) «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին Կառավարություն 20.01.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
2. «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն 30.01.2009 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
3. Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին Կառավարություն 12.01.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
4. ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ռ. Պետրոսյան
Մ. Մնացականյան
Վ. Բոստանջյան
Ա. Սաֆարյան
Վ. Բադալյան
Ա. Ավագյան 16.01.2009 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Ռ. Պետրոսյան
Մ. Մնացականյան
Վ. Բոստանջյան
Ա. Սաֆարյան
Վ. Բադալյան
Ա. Ավագյան 16.01.2009 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
6. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն 25.12.2008 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
7. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն 23.01.2009 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
8. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն 30.01.2009 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն 24.02.2009 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
2. ա) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն 04.03.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն 13.03.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
4. ա) «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին Կառավարություն 13.03.2009 Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. ա) «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
բ) «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն 13.03.2009 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
6. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարություն 12.03.2009 Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
16 մարտի 2009 թվականի,
քաղ. Երևան
Ն-128-4